Ի՞նչ է նշանակում, որ 1991 թ֊ից հետո Հայաստանի մայրաքաղաքում չկա և ոչ մի փողոց, պուրակ, կամ հուշարձան, որ անվանակոչված կլիներ հայ ազգային ազատագրական պայքարի ՍԴՀԿ հերոսներից գեթ մեկի անունով։ Մի՞թե այդ մարդիկ մաքառել ու զոհվել են ո՞չ հայության համար, մի՞թե այդ մարդիկ պիտի անտեսվեն ու մոռացվեն և դառնան չինովնիկական բյուրոկրատիայի, քաղաքական նպատակահարմարության և խանդի զոհ։ Մի՞թե Սասնո, Զեյթունի ապստամբապետերը, Գում Գափուի և Բաբ Ալիի կազմակերպիչները, հայատյաց փոխարքա Գոլիցինին ահաբեկողները, Հայաստանի ինքնավարության մասին առաջին անգամ պահանջ դնողները պետք է անհետանան մարդկանց հիշողություններից, որովհետև Հնչակյան են։ Այս վերաբերմունք ոչ այլ ինչ է, քան սեփական ժողովրդի պատմության մի փառավոր հատվածի նկատմամբ արհամարհանք ու զեղծարարություն…

 

Նարեկ Գալստյան