Մի տեսակ ծիծաղելի ու ցավալի է թվում բանակի տոնը նշելը և խինդ ու ծիծաղով լցվելը: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք բանակ չունենք: Ունենք անհատներ, ուժեղ տղերք, իսկական կռվողներ ու պարզապես քաջ մարդիկ' զինվորներ և հրամանատարներ, դրանից բարձր արդեն ունենք կոռումպացված հաստափոր քաքի կճուճներ, որոնք մի կտոր չալաղաջի համար պատրաստ են կոկորդ կրծել ու բոլորի վրայով քայլել, ավելի շուտ գլորվել:

 

Գրառումս նվիրվում եմ բոլոր զոհված տղերքին, դուք պետք է ապրեիք ու զերծ մնայիք այս անիմաստ ու անվերջ երևույթից, որ կոչվում է պատերազմ:

 

Թող, որ մի օր բոլորը արթնանան ու «չին-գա-չունգով» որոշեն թե ում է հարկ վճարելու այդ տարացքում բնակվողը:

 

Ամբողջ կյանքում զինվորական եղած ու կռված պապս ամեն օր առավոտյան 100 գրամ օղին կլցներ, կնայեր երկինք ու կասեր' անամպ ու կապույտ երկինք բոլոր ջահելներին, թող, որ չիմանան ինչ բան է կռիվը:

 

Վ. Ղազարյան