Բազում կոռուպցիոն սկանդալներից հետո, հիմա էլ հիմքեր ենթադրելու, որ այդ բանաձևում Արցախի հիշատակումը պայմանավորված է ադրբեջանական խավիարային դիվանագիտությամբ։
Միևնույն ժամանակ, մենք գիտենք, որ մալազիական Բոուինգից հետո, Ռուսաստանը դուրս եկավ ԵԽԽՎ-ից ու եթե չեմ սխալվում, ապա առ այսօր շարունակում է կասեցված պահել իր անդամակցությունը այդ կառույցին։

 


Հիմա որերորդ անգամ տալիս եմ հետևյալ հռետորական հարցը․ ի՞նչ իմաստ ունի ԵԽԽՎ-ում մեր հետագա անդմակացությունը։
Իմ համեստ կարևծիքով, մենք լեգիտիմացնում ենք նման բանաձևերը նրանով, որ դրանք անցնում են մի կառույցում, որին անդամակցում ենք նաև մենք։ Լեգիտիմացնում ենք՝ ընդունելով խաղի այն կանոնները, որոնք գործում են․ կաշառակերություն, լոբբինգ, պրոտեկցիոնիզմ։ Իմ համեստ կարծիքով, բացարձակ նպատակահարմար չէ բյուջեից անգամ 10 դրամ ծախսելը, որպեսզի կոնտրկաշառքներով ու կոնտրլոբբինգներով հակազդել այդ բանաձևերի ընդունմանը, կամ էլ մեր կողմից հակաադրբեջանական բանաձևերի ստեղծմանը նպաստելը։

 


Ընդհանրապես, տպավորություն է, որ ԵԽԽՎ-ն ԵՄ-ի բոլոր կոռուպցիոներների վերջին հանգրվանն է, իսկ դրա անդամ ոչ ԵՄ-ական երկրները այն լոխերն են, որոնց հիմնական գործառույթը կայանում է այդ կոռուպցիոներներին սնուցելում։ Դե, մեկ էլ սեփական պառլամենտներից պարբերաբար մի քանի տուրիստների պատվիրակության կազմում «Եվրոպա տեղեր» գործուղելում։ Հարկատուների հաշվին․․․

 

Կոնստանտին Տեր-Նակալյան