Գրեթե բոլոր հեռախոսներն ու պլանշետները մի փոքր օգտագործելուց հետո կորցնում են էկրանի փայլը: Էկրանի վրա հաճախ առաջանում են խազեր, որոնք, թվում է, անհնար է հեռացնելը: Առաջարկում ենք էկրանի փայլը վերադարձնելու և խազերը մաքրելու 5 տարբերակ: 1. Ատամի մածուկ Էկրանի վրա առաջացած բծերը մաքրելու առաջին միջոցը կարող եք գտնել լոգարանում: Կարող եք վերացնել խազերը հասարակ ատամի մածուկի միջոցով:

 

Պետք է հաշվի առնել այն, որ մածուկը չպետք է լինի գելային: Պետք է մածուկի հաստ շերտ քսել բամբակե փայտիկի կամ կտորի վրա: Այնուհետև զգույշ և առանց էկրանը սեղմելու՝ մածուկը տարածեք էկրանի վնասված հատվածին: Մի փոքր անց խոնավ բամբակե կտորով պետք է մաքրել մածուկը: 2.Մեքենայի խազերը վերացնող քսուք Turtle Wax, 3M Scratch և Swirl Remover մեքենայի խազերը վերացնող քսուքները կարող են օգնել նաև ձեր հեռախոսին: Եթե անգամ այս միջոցն ամբողջությամբ չվերացնի բիծը, ապա այն հետքը կարող է դարձնել գրեթե անտեսանելի:

 

Պետք է պարզապես բամբակյա կտորով տարածել քսուքը հեռախոսի էկրանին: 3. Կերակրի սոդա Կերակրի սոդան ևս շատ լավ միջոց է խազերը վերացնելու համար: Սոդայով և ջրով պետք է ստանալ խիտ զանգված: Խյուսը բամբակե կտորի միջոցով տարածեք էկրանի վնասված հատվածի վրա, պարուրաձև շարժումներով մաքրեք, այնուհետև հեռացրեք սոդան փոքր-ինչ խոնավ կտորով:

 

4. Մանկական փոշի Փոքրիկների խնամքի համար նախատեսված փոշու միջոցով ևս հնարավոր է մաքրել էկրանի բծերը և փայլ հաղորդել էկրանին: Ինչպես կերակրի սոդայի դեպքում, այստեղ ևս պետք է ստանալ խիտ զանգված և դրանով մաքրել էկրանը: 5. Բուսայուղ Բուսայուղը կարող է փայլեցնել էկրանն այնպես, որ դրա վրա չերևան բծերը: Կարող եք մաքրել էկրանն ընդամենը 1 կաթիլ բուսայուղով: