Դիմացինի հասցեին կարծիք արտահայտելիս պետք է մի պահ մտածել, թե որքանով է դա արդարացված: Օրերս Աշոտ /Բուռնաշ/ Աղաբաբյանը, ով հանրությանը հայտնի է իր ոչ ադեկվատ պահվածքով, ալկոհոլի նկատմամբ հակումով և ագահությամբ, իրեն իրավունք է վերապահել կարծիք հայտնել Գագիկ Ծառուկյանի գործունեության մասին:

 

Նախ, շատ հեռու չգնալով վերհիշենք, թե ինչն է պատճառը Աղաբաբյանի նման «հղի մնացած»-ի պահվածքը: Հրազդան տոնավաճառի տաղավարները վարձակալած առևտրականները, Բուռնաշի ագահության ձեռքը կրակն էին ընկել, անընդհատ աճում էին վարձավճարները, այս ամենից հոգնած դիմել էին Գագիկ Ծառուկյանին ով ոչ միայն ընդառաջեց առևտրականներին, այլև անվճար, նոր տաղավարներ տրամադրեց նրանց «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում: Այս ամենից հետո Աղաբաբյանի «հղիությունը» կրկնապատկվեց, հիմա էլ իր կարճ խելքով փորձել է Ծառուկյանի հասցեին այլ ձևակերպուներ թույլ տալ իրեն՝ քաղաքական աբմիցիաները բավարարելու համար:

 

Ի՞նչ սպասել ծերունական հիվանդություններով տառապող, իրականության զգացողությունը կորցրած «ալկաշից», ով մի օր մի բան է ասում, մյուս օրը հակառակ հայտարարությամբ է հանդես գալիս: Զարմանալի է, թե ինչի՞ համար են լրատվականները այս «իզգոյից» հարցազրույցներ վերցնում, երբ պարզ է, որ Բուռնաշը ուղղակի իվիճակի չէ անգամ ինքն իր մասին կարծիք հայտնել, էլ ուր մնաց մյուսների:

 

Մանվել Գասպարյան