Հարգելի ընկերներ...


Հայրենիքի պաշտպանությունը միայն զինվորականների գործը չէ. այն յուրաքանչյուրիս պարտականությունն է, առավելևս, երբ այդ հայրենիքը լավագույն օրերը չի ապրում: Անշուշտ, եթե չկան ծանրակշիռ հանգամանքներ, ապա մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է ուժերի ներածին չափով նեցուկ լինել մեր երկրին ու ժողովրդին:


Այդ նկատառումներից ելնելով' ինձ սատարող քաղաքական թիմի հետ քննարկման արդյունքում որոշել եմ մասնակցել 2017 թվականի ԱԺ ընտրություններին' ռեյտինգային կարգով առաջադրվելով թիվ 1 Ընտրական տարածքում...


Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին հաջողություն մաղթելով իրենց իրավաչափ նախաձեռնություններում' հուսով եմ, որ ընտրապայքարը կընթանա քաղաքակիրթ մեթոդներով, ինչը բխում է մեր երկրի թե' ներքին, և թե' արտաքին հեղինակության շահերից:

 

Գևորգ Պետրոսյան