Ժողովրդական բժշկության մեջ տարածված է կիտրոնը տարբեր համեմունքների հետ օգտագործելը։ Takprosot.cc կայքը գրում է, որ բազմաթիվ բաղադրատոմսերի շարքում հանդիպում է նաև կիտրոնի համադրությունն աղի և բիբարի հետ։ Այս «դեղամիջոցն» առաջին հերթին օգնում է մրսածության հետ կապված հիվանդությունների դեպքում, բայց ունի բազմաթիվ այլ օգտակար հատկություններ ևս։

 

Օգտակար է մրսածության դեպքում, հատկապես, երբ հազում եք։ Առավել արագ կազդուրվելու համար խորհուրդ է տրվում ջրի կամ թեյի մեջ մի փոքր աղ, բիբար և կիտրոնի հյութ ավելացնել։ Կարող եք պարզապես կտրատել կիտրոնը և ավելացնել ջրի մեջ։ 

 

Կոկորդի ցավի դեպքում ողողեք այն հետևյալ լուծույթով՝ 200 մլ տաք ջուր ½ թեյի գդալ կիտրոնի հյութ ½ թեյի գդալ աղ Եղունգների համար վաննաներն առավել օգտակար կլինեն, եթե ջրի մեջ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և մի պտղունց աղ ավելացնեք։

 

Աղն ու կիտրոնը կարող են օգնել նաև ցելյուլիտի դեմ պայքարում։ Խումհարի դեպքում տոմատի հյութ խմեք, որին ավելացրեք 2-3 կաթիլ կիտրոնի հյութ, մի պտղունց աղ և աղացած սև բիբար։ Եթե ավելորդ քաշի խնդիր ունեք, ամեն օր 1 բաժակ տաք ջուր խմեք, ավելացրեք քառորդ թեյի գդալ սև բիբար, 1 ճաշի գդալ մեղր և 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ։ Սրտխառնոցի դեպքում ջուր խմեք, ավելացրեք կիտրոնի հյութ և սև բիբար։ Համային նոր զգացողությունների կարի՞ք ունեք։ Եթե մանրացնեք կիտրոնի կեղևը, սև բիբարն ու աղը, կստանաք համեղ համեմունք, որը կարագացնի նաև նյութափոխանակությունը։