Ջ. Զաքարյանն առաջին հայն է, ով դատական վեճ ունի ԱՄՆ գործող նախագահի հետ։

Երբ նախագահի թեկնածու Թրամփը բացում էր Վաշինգտոնի իր հայտնի հյուրանոցը, պայմանագիր էր կնքել Ջեֆ Զաքարյանի՝ ԱՄՆ ամենահայտնի խոհարարներից մեկի հետ, որպեսզի վերջինս ստանձներ իր հյուրանոցի ռեստորանի կառավարումը։

 

Պայմանագիրը կնքվել էր, սակայն Զաքարյանը հրաժարվել էր գործարքից, Թրամփի՝ Մեքսիկ փախստականների դեմ հնչեցված հայտարարություններից հետո։ Թրամփը դատական հայց էր ներկայացրել Զաքարյանի դեմ, Զաքարյանն էլ իր հերթին հակընդեմ հայցով դիմել էր դատարան։

 

Այս գործով դատական վճիռը դեռ չկայացված, Թրամփը դատի է տվել հաջորդ խոհարարին, Հոզե Անդրեսին, ով նույն պատճառով հրաժարվել է գործարքից։ Փաստորեն Զաքարյանը առաջին հայն է, ով դատական վեճ ունի ԱՄՆ գործող նախագահի հետ։

 

Սուրեն Սարգսյան