Երեք երկրների քաղաքացի,բլոգեր Ալեքսանդր Լապշինի շուրջ ծավալվող իրադարձություններն արդեն վերածվել են միջազգային հարցի,որի մեջ ներգրավված են Լապշինի երկու "հայրենիքները"՝ՌԴ-ն և Իսրայելը,ինչպես նաև Բելառուսը,Ադրբեջանը և Հայաստանը...Ամենապասիվն այս հարցում Հայաստանն է,որի ԱԳՆ-ն փորձում է հայաստանյան հասարակությանը ապացուցել,որ իրենք ահռելի գործ են անում,սակայն,ի տարբերություն ռուսների և հրեաների արածի,որը ցայտուն երևում է,մերոնց գործն ինչպես միշտ կամ չի երևում...

 

Ադրբեջանական կայքերը շատ հիացած տեղեկացնում են,որ Արցախ այցելած և այդ պատճառով անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ձերբակալված Լապշինին Բելառուսի նախագահ՝Եվրոպայի վերջին բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է հանձնել Բաքվին..Բելառուսի Գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկը ստորագրել է Լապշինին Բաքվին հանձնելու փաստաթուղթը...Հարցն արդեն լուծված է և շուտով հայերի բարեկամ Լապշինը կհայտնվի Բաքվում,որտեղ պետք է անցնի նվաստացուցիչ մի արրարողակարգ՝ներողություն խնդրի Իլհամից և հայտարարի,որ այլևս չի այցելի Ադրբեջանի "օկուպացված տարածքներ"...Սակայն Բաքվի ախորժակը գալիս է "ուտելու ժամանակ"...Հիմա էլ Ադրբեջանն իր ռազմավարական գործընկեր Իսրայելի միջոցով ներողություն է պարտադրել խնդրել Լապշինի մորից,ով արդեն դիմել է ապշերոնյան սուլթանին,որի մասին ԶԼՄ-ներին տեղեկացրել է Բելառուսում Իսրայելի հյուպատոս Յուլիա Ռաչինսկա-Սպիվակովան...


Այսպիսով,ՀՀ-ի հետ նույն ռազմա-քաղաքական և տնտեսական խմբավորման անդամ Բելառուսը բացեիբաց վիրավորեց Հայաստանին,ցույց տալով,որ թքած ունի պաշտոնական Երևանի կարծիքի և խնդրանքների վրա...Եթե Հայաստանի իշխանություններն այս ամենը անպատասխան թողնեն,ապա կարելի բարձրաձայն ասել,որ Հայաստանի ԱԳՆ-ն Լուկաշենկոյի ջանքերով ոչնչացված է...


Այս իրավիճակի մեղավորը մենք են,որ Մինսկում վեր ընկած ինչ-որ կոլխոզնիկ հանդգնում է մեզ հետ այս կերպ խոսել...Այս ամենը սպասելի էր,քանի որ պաշտոնական Երևանը,երբ անցյալ տարվա ապրիլյան կարճատև պատերազմին շատ մեղմ արձագանքեց Մինսկից հնչած հակահայկական զառանցանքներն(ՀՀ-ում Բելառուսի դեսպանին ընդամենը կանչել էին մի գավաթ սուրճի շուրջ զրուցելու ՀՀ-ը ԱԳՆ),ապա գեղցի Բատկան էլ պետք է ավելի լկտիանար...Եվ պատասխանը չուշացավ՝Լապշինի ձերբակալությունը Մինսկում և Բաքվին նրա հանձնման գործընթացի արագացումը...
"Լապշինի գործը" ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է Երևանին համարժեք և խիստ պատասխաններ տալ Բելառուսին...


Առաջին քայլը,որ ՊԵՏՔ է անի ՀՀ-ն՝դա Մինսկում Հայաստանի դեսպանի հետ կանչել է անորոշ ժամանակով...Հայաստանը ՊԵՏՔ է պերսոնա նոն գրատա հայտարարի Բելառուսի Գլխավոր դատախազի տեղակալ Ստուկին,ով ստորագրել է Լապշինին Բաքվին հանձնելու հրամանը...Հայաստանը ՊԵՏՔ է այսուհետ վարի բացեիբաց հակալուկաշենկոյական արտաքին քաղաքականություն՝քաղաքական ապաստան տրամադրի բելառուս ընդդիմադիրներին,հարթակ տրամադրի նրնաց ակտիվ գործունեությանը ՀՀ տարածքում և այլն...Քանի որ Լուկաշենկոն Իլհամ Ալիևի պատվերով ամեն ինչ արեց,որ ռոտացիոն կարգով Հայաստաի ներկայացուցիչը չնշանակվի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում ,ապա պաշտոնական Երևանը ՊԵՏՔ է հրաժարվի այդ պաշտոնից և վետո կիրառի՝Բելառուսի ներկայացուցչին թույլ չտա Հայաստանից հետո նույն ռոտացիոն կագով ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցչին նշանակելու հնարավորությունից...


Սա ՊԵՏՔ է լինեն առաջնային քայլերը ,որոնք պաշտոնական Երևանը պետք է կիրառի հետխորհրհդային շրաջնի գլխավոր կոլխոզնիկ,լկտի Բատկա-Լուկաշենկոյի դեմ...
Վերջերս,տխրահռչակ սույն ֆաշիստը,ով իր քաղաքական ընդդիմախոսներին տարրականորեն սպանում էր,հայտարարեց,որ ինքը շատ խիստ կպատժի նրանց,ովքեր անհարգալից խոսեն բելառուս ժողովրդի հետ...Զարմանալի է,որ այդպիսի արտահայտություն անողը չի հարգում իր դիմացինին՝հայ ժողովրդին,որին վիրավորում է իր պահվածքով և բազմաթիվ հակահայակական զառանցանքներով...


Հ.Գ.Հուսով եմ,ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչները իրենց ամբողջ էներգինան կօգտագործեն Հայաստանի թշնամիների և հակառակորդների դեմ պայքարում,այլ ոչ թե ներքին թշնամիներ կփնտրեն և նրանց դեմ հուժկու պայքար կմղեն...

 

Գագիկ Համբարյան