just-lady կայքն առաջարկում է կոճապղպեղային թեյ, որը լավացնում է արյան շրջանառությունը, պաշտպանում է մրսածությունից, լավացնում է մարսողությունը, ջրիկացնում է արյունը: Այս թեյն օգտակար է նաև աթերոսկլերոզի դեպքում և բուժում է հազը: Լավացնում է նյութափոխանակությունը, ամրացնում է իմունիտետը: Թեյը նաև դուրս է բերում շլակներն ու տոքսինները:

 

Այն ունի մի շարք օգտակար հատկանիշներ, սակայն կարևորն այն է, որ թեյն ազատում է մշտական քնկոտությունից և անհիմն անհանգստությունից:

 

Բաղադրություն Թարմ կոճապղպեղ 2 ձողիկ հիլ Մեկ պտղունց դարչին Մեկ թեյի գդալ կանաչ թեյ 3 թ/գ մեղր Մեխակ Կես կիտրոն Կես լիտր ջուրը հասցրեք եռման ջերմաստիճանի և ավելացրեք բոլոր բաղադրիչները՝ բացի մեղրից: Եփեք խառնուրդը 3-4 րոպե միջին կրակի վրա, ապա թողեք խառնուրդը սառչի: Մեղրն ավելացրեք միայն գոլ թեյին: