Սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ երկու օրենսդիր կանանց միջև վեճ է տեղի ունեցել, որը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի:
Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից և իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունից մեկական կին պատգամավոր վիրավորվել են, որոնց պատգարակներով նիստերի դահլիճից հեռացրել են:

 


Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո , երբ անկախ պատգամավոր Այլին Նազլիակաին թույլ չեն տվել մոտենալ ամբիոնին և ձեռնաշղթաներ են հագցրել:
Գլխավոր ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Շաֆակ Փավեյին, ով եղել է հաշմանդամների համար նախատեսված սայլակի վրա, քանի որ ձեռքը և ոտքը պրոթեզավորված է, տապալել են գետին և երկար ժամանկ թողել անօգնական վիճակում:

 


«Նրանք հարձակվեցին մեզ վրա, ես այն տպավորությունն ունեմ, որ կարծես նրանք (իշխող ԱԶԿ-ի պատգամավորները) կորցրել են իրենց միտքը, մտածելու ունակությունը: Այս հարձակումը ցույց է տալիս, թե ինչ է սպասվում մեզ եթե ,,բարեփոխման,, ենթարկվի սահմանադրությունը », - ասել է, Փավեյին:

 

Կարեն Հովհաննիսյան