Իհարկե, պետք չէ դատողություններ անել տղամարդու մասին պարզապես ձեռքի կամ գլխի մեկ շարժումից, բայց ոչ վերբալ նշանը երբեմն իրոք կարող է հուշել շատ բաներ: Ուղղում է փողկապը, շոյում է մազերը, ներս է քաշում փորը և ուղղում է ուսերը: Այս դեպքում տղամարդն ակնհայտորեն հետաքրքրված է իր զրուցակից կնոջով ու ուզում է նրան դուր գալ: Մյուս կողմից' չի բացառվում, որ տվյալ տղամարդը պարզապես սովոր է գտնվել ուշադրության կենտրոնում և չգիտակցելով անգամ դա' ձգտում է համընդհանուր ճանաչման: Ձեռքերը դնում է գրպանը՝ դուրս թողնելով դութ մատները:

 

Սա ալֆա-արուի տիպիկ ժեստ է:Նման մաչոները միշտ էլ պատրաստ են ամուրային արկածների և ֆլիրտի, բայց սա դեռ չի խոսում այն մասին, որ նա միանգամից կդավաճանի՝ առաջին իսկ հնարավորության դեպքում: Պարզապես նա, ինչպես և ցանկացած արու, բոլորին ու ամեն ինչին ձգտում է ցույց տալ իր առնականությունը, իսկ թե կհասնի՞ բանը դավաճանության, թե՞ ոչ, մեծապես կախված է ձեր հարաբերություններից: Ձեռքերի մատները խաչված են, կամ ձեռքերը մեջքի հետևում են: Քիչ հավանական է, որ նման ժեստի առկայության դեպքում ինչ-որ կայծ լինի տղամարդու ու կնոջ միջև, որովհետև այս ժեստերը վկայում են, որ տղամարդը չի վստահում իր զրուցակից կնոջը:

 

Իսկ որտեղ չկա վստահություն, ֆլիրտը քիչ հավանական է, մինչդեռ խաչված մատները վկայում են այն բանի մասին, որ տղամարդը փորձում է թաքցնել իր բացասական վերաբերմունքը դիմացինի կամ բարձրացված թեմայի նկատմամբ: Խոսելով ինչ-որ մեկի հետ' զրուցում է հետդ հայացքով, ժպտում է և աննկատ հպվում: Կարող եք գրեթե վստահ լինել, որ նա սիրում է ձեզ: Այսպես նա ասես ի լուր աշխարհի հայտնում է. «Ես այս կնոջ հետ եմ»: Իսկ եթե սրան հավելվում է նաև այն հանգամանքը, որ նա պարբերաբար իր խոսքի մեջ հիշատակում է սիրելի կնոջը կամ երեխային, ապա ամենայն հավանականությամբ ոչ ոքի չի հաջողվի խլել նրան ձեզանից: Փախցնում է հայացքը, չի նայում զրուցակից կնոջը:

 

Սա խոսում է այն մասին, որ տղամարդուն բացարձակապես չի հետաքրքրում իր զրուցակիցը, և նա ձանձրացած է: Իսկ եթե սրանից զատ տղամարդու իրանն ու ոտքերը թեքված են դռան կողմը, կարող եք վստահ լինել, որ միակ բանը, որի մասին նա մտածում է այդ պահին, խոսակցությունը հնարավորինս արագ եզրափակելն ու այդ կնոջից փախչելն է: