Մի անգամ, բանտից դուրս գալով, Փարաջանովն իր սեփական ճոխ թաղումն է կազմակերպել՝ հոգեհանգստով, իր մասին ճառերով, սգո երթով, հոգեհացով, որին մասնակցել են բոլոր բարեկամներն ու չարակամները, որոնց միմյանցից չէր տարբերում նա:


Դիակառքին ամրացված էր նրա դիմանկարը՝ սգո շրջանակով: Ինքը քայլում էր կողքից՝ ձեռքերը կրծքին վշտալի խաչած: Բայց դե իհարկե Փարաջանովի արարքն այլ նշանակություն ուներ…
Հիմա՝ այս ընտրություններին ընդառաջ, քաղաքական շատ կազմակերպություններ ու բազմակողմանի օգտագործման գործիչներ ուզեն, թե չուզեն կամ ակամա իրենց մահկանացուն կկնքեն: Նրանցից շատերն արդեն վաղուց սպառել են իրենց հանդեպ հասարակության վստահությունը և հանգիստ արդեն կարող են հետևել Սերգեյ Փարաջանովի օրինակին,զուգակցելով նախընտրական ատրիբուտներով՝ զանազան ֆանտաստիկ խոստումներով, բուկլետներով, ծրագրերով, նկարներով, հանդիպումներով, պաչպռոշտիներով…Դա նրանց քաղաքական վախճանի յուրահատուկ փորձը կլինի…Գործընթացը կարծես արդեն սկսվել է ու թեկնածուներ կան արդեն…


Դե՛ իսկ մենք՝ «հանգուցյալների» մասին կասենք կամ լավը, կամ ոչինչ. ինչպես սովորաբար ընդունված է: Կամ նրանք գուցե լավին արժանի՞ չեն…

 

Ռոբերտ Մելքոնյան