Անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ձերբակալվեց ՌԴ-ի,Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի, լրագրող և բլոգեր Ալեքսանդր Լապշինը...Լապշինը ձերբակալվեց "Եվրոպայի վերջին բռնապետի" կողմից հարավկովկասյան իր "կոլեգայի"՝Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի պատվերով...Լապշինի մեղքը նրանում էր,որ նա մի երկու անգամ առանց Բաքվի "թույլտվության" այցելել էր Արցախ...
Վերջին անգամ Բաքու այցելելուց Իլհամը Լուկաշենկոյին պարգևատրեց "Հեյդար Ալիև" շքանշանով...Հուզված Բատկան էլ անկեղծացավ և բոլորի ներկայությամբ խոստացավ վարձահատույց լինել ապշերոնյան սուլթանից այդպիսի "բարձր" պարգև ստանալու համար...Ինչպես հասկացանք,"պարտքի տակ չմնալը"՝դա Լապշինի ձերբակալությունն էր և Ադրբեջանին հանձնելու ծրագիրն էր...Այսպիսով նաև պարզեցինք,թե ի՞նչ արժի Իլհամի հայրիկի անունը կրող շքանշանը.մեկ բլոգեր՝մեկ "Հեյդար Ալիև"-ի դիմաց...
Մտադբրություն չունեմ այժմ անդրադառնալ Լապշինի շուրջ ծավալվող իրադարձություններին...Ինձ այլ հարց է հետաքրքրում...


Ադրբեջանի ԱԳՆ-ի տխրահռչակ "սև ցուցակում" ընդգրկված են հարյուրավոր մարդիկ,որոնց դեմ Ադրբեջանի իշխանությունները քրեական գործեր են հարուցել...Սակայն այդ ամենը բուտաֆորիա էր,քանի դեռ Իլհամի "ոխերիմ" ընկերը չէր որոշել Լապշինին ձերբակալել և ապացուցել Մեհրիբան խանումի ամուսնուն,որ ինքը "Հռոմի պապից կաթոլիկ է"...
Իսկ հարցս հետևյալն է...Արդյո՞ք բեսպռեդելշիկի դեր տանող Լուկաշենկոն կհանդգնի ձերբակալել և Բաքվին հանձնել Բելառուս այցելած և Ադրբեջանի ԱԳՆ-ի "սև ցուցակում" ընդգրկված բոլոր անձանց...Հետաքրքիր կլինի,եթե Մինսկում ձերբակալեն Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո լե Ռուին,աշխարհահռչակ օպերային երգչուհիներ Մոնսերատ Կաբալյեին կամ Լյուբով Կազարնովսկայային,"Franck Muller" ընկերության համասեփականատեր և գլխավոր տնօրեն Վարդան Սրմաքեշին,Ֆրանսիայի,ԱՄՆ-ի,Մեծ Բիիտանիայի,ՌԴ-ի,Հունաստանի,Կանադայի և շատ այլ երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների,հայտնի երգիչների,լրագրողների,իրավապաշտպանների և այլն...

 

Այդ դեպքում կարելի է ողջունել Լուկաշենկոյին և հպարտանալ նրա սկզբունքայնությամբ...Սակայն ես 100%-ով համոզված եմ,որ վերը նշված աձանց ձերբակալումը Մինսկում ֆանտաստիկայի ժանրից է,քանի որ Լուկաշենկոն տարրական "ղզիկ" է և նրա ուժը պատում է Լապշինի նման "հասարակ" մարդկանց վրա...Այդպիսի մարդկանց վրա են ինքնահաստատվում և իրենց ուժը ցույց տալիս Լուկաշենկոյի և Ալիևի նման բռնապետերը...Վերը նշվածներին "անհանգստացնելու" դեպքում համապատասխան մարդիկ կկտրեն և՛ Լուկաշենկոյի և նրա պատվիրատույի ականջները,որ երբեք էլ չհանդգնեն նույնիսկ այդ մասին երազել...

 

 

Գագիկ Համբարյան