Հիշեք, որ եթե չեք ստանում այն, ինչ ուզում եք, գուցե դա ճակատագրի ժպիտն է:
Հիշեք. լավագույն հարաբերությունն այն է, երբ միմյանց հանդեպ սերը գերազանցում է միմյանց հանդեպ կարիքը:
Նախքան ինչ-որ մեկին մատնացույց անելը նայեք ինքներդ ձեզ:
Մեր տներն ավելի մեծ են դարձել, բայց ընտանիքները փոքրացել են...
Նկատի ունեցեք, որ մեծ սերը և մեծ հաջողությունը կապված են մեծ ռիսկի հետ: Այսինքն, եթե ռիսկի չդիմենք, ոչնչի չենք հասնի:
Սովորեք կանոնները, որպեսզի իմանաք' ինչպես դրանք ճիշտ խախտել:
Երբեմն լռությունն ամենալավ պատասխանն է:
Տարին մեկ անգամ գնացեք այնտեղ, որտեղ երբեք չեք եղել: Այդպես դուք ձեռք եք բերում նոր գիտելիքներ և ծանոթանում եք նոր մարդկանց հետ:
Պատուհանից դուրս շատ բան կա, իսկ մեր ներսի սենյակն ամայի է...
Երբ պարտվում եք, դաս քաղեք:
Հնարավորության դեպքում ավելի բարի գտնվեք, իսկ դա հնարավոր է միշտ: