«Միասնություն» համազգային շարժման անդամ Արտավազդ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որն ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

 

Իմ շատ սիրելի ընկերներ

 


Ես ու ընկերներս որոշում ենք կայացրել 2017թ. Ապրիլի 2ին կայանալիք ԱԺ ընտրություններին առաջադրել իմ թեկնածությունը առաջին ընտրատարածքում, որը ներառում է Նոր Նորք, Ավան և Քանաքեռ֊Զեյթուն համայնքները։ Այս ընտրությունները շատ կարևոր են թե մարտավարական առումով, թե բովանդակային։ Տարիներ շարունակ ՀՀԿ֊ի իշխանությունից բողոքող ժողովուրդը ռեալ շանս ունի երկրում փոփոխություն իրականացնելու, օրինական իշխանություն ձևավորելու։

 


Կլինեմ ազնիվ, սա իմ առաջին ընտրությունն է, ու նաև ստուգատես է, ինչը նշանակում է, որ ունեմ բոլորիդ աջակցության կարիքը։

 


Ովքեր կարծում են, որ ես ունեմ արժանիքներ այդ պայքարի մեջ մտնելու համար, թող կապվեն ինձ, կհասկանանք ինչպես կարող են օգնել ինձ։ Վաղվանից կգործի նաև իմ գրասենյակը, ինչի մասին ավելի ուշ։