Facebook-ի տականքների սեզոնը բացվեց: Իշխանությունը, իշխանության մեջ մտած դիմադիրներն ու ընդիմադիրները, ատկատ ուտողները, պրիմիտիվ գողություն անողները, 15 հազար դրամով ստատուս գրողները, 25 հազար դրամով էլ սոցիոլոգիական հարցում իրականացնողները սկսել են քննադատել Ծառուկյանի քաղաքական վերադարձը:


Մեր ժողովուրդը լավ խոսքեր շատ ունի: Ասում է մարդաչնման, մարդաչհավան: Հիմա տեղն է եկել ասելու, որ սենց նստել ձեր տան բազմոցներին, սրա-նրա հետև մտնելու համար Ծառուկյանին քննադատում եք, ձեզ հայելու մեջ նայել եք այ տականքներ:


Սրանք, որ սրանից-նրանից մի քանի լափի փող են վերցնում, Ծառուկյանի վերադարձը իսկական առիթ է, որպեսզի հանուն իրենց մի քանի կոպեկի սկսեն քննադատել նրան:


Ծառուկյանին քննադատելուց առաջ, մի հատ նրան նայեք, նրա արած գործերը, հետո մի հատ ձեզ նայեք, մի հատ ինքներդ ձեզնից զզվեք էլի, որովհետև չեք հասկանում, որ մեր ժողովրդին իսկականից զզվեցրել եք:

Ժողովրդի մոտ այսօր ուրախություն է, իսկ դուք, ձեր կարճ խելքով սկսել եք կեղտոտ ջրում ձուկ բռնել:

 

Բելլա Կարապետյան