Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է,որ իրենք տեղյակ են,թե որ երկրի հետախուզական ծառայությունն է կանգնած հունվարի 1-ին Ստամբուլի Reina ակումբում տեղի ունեցած ահաբեկչության հետևում...Այդ մասին հաղորդում է բրիտանական The Independent-ը...Քուրթուլմուշը չի բացել "չակերտները",թե որ երկրի հետախուզական ծառակյությանն է մեղադրում Անկարան այդ ամենի մեջ և միևնույն ժանական նշել,որ իրենք նաև գիտեն,թե ով է ահաբեկիչը,որին մինչև հիմա չեն կարողացելձերբակալել...
Հիշեցնեմ,որ հունվարի 1-ին Ստամբուլի Reina ակումբում "Սանտա Կլաուսի" շորերով ահաբիկչի կրակոցներից մահացել էր 39 մարդ,որոնցից շատերը օտարերկրացիներ էին...
Սեփական անճարությունը թաքցնելու համար Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը փորձում է ոչ թե քուրդ ահաբեկիչներին,ինչպես գրեթե միշտ է անում,այլ ինչ-որ անհայտ երկրի մեղադրել Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության համար...Չեմ զարմանա,եթե Էրդողանը որպես թիրախ ընտրի հարևան Սիրիային և նրա գաղտնի ծառայություններին,որոնք,ըստ Էրդողանի, ոչ միայն "ահաբեկում են խաղաղ սիրիացիներին",այլև հարևան Թուրքիային,որը պաշտպանում է "չափավոր հեղափոխականներին"...Այսպիսով Էրդողանը փորձում է Ասադին մեղադրել ահաբեկչության մեջ...Էրդողանը նաև կարող է Ստամբուլի ահաբեկչության մեջ մեղադրել Օբամայի հեռացող վարչակարգին...Վերջին շրջանում թուրքական իշխանությունններին բավական մոտ կանգնած վերլուծաբանները և քաղաքագետները բազմիցս են մեղադրել ԱՄՆ-ին Թուրքիայի տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ,ինչպես նաև Սիրիայի և Իրաքի քուրդ "ահաբեկիչներին" սատարելու համար...

 

Գագիկ Համբարյան