Ոսկրերի, հոդերի և ծնկների առողջությունը պահպանելու և ոսկրային ցավերը վերացնելու համար կան մի շարք բնական բաղադրատոմսեր, որոնցից մեկը ներկայացնում եմ Ստորև ներկայացված մպելիքը հարուստ է վիտամին C-ով, մագնեզիումով և բրոմելինով, որոնք ուժեղ հակաբորբոքային նյութեր են և կենսական նշանակություն ունեն հոդերի աշխատանքի համար:

 

Բուժիչ ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ է. 2 բաժակ խորանարդիկներով կտրտած արքայախնձոր, 1 բաժակ թարմ նարնջի կամ արքայախնձորի հյութ, 40 գրամ մեղր, 7 գրամ դարչին, 1 բաժակ վարսակի փաթիլներ, 250 մլ ջուր:

 

Պատրաստելու համար նախապես եփել վարսակը, ավելացնել հյութը, ապա մյուս բաղադրիչները հարել բլենդերով և քիչ-քիչ ավելացնել վարսակին: Խառնել մինչև համասեռ զանգված ստացվի, որից հետո ըմպելիքը պատրաստ է: