Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է արտահայտվել Կիպրոսից թուրքական զորքերը դուրս բերելուն։Էրդողանը հայտարարել է, որ Հյուսիսային Կիպրոսը բանակցությունների ժամանակ իսկական դիրքորոշում է ցուցաբերում։ Հունաստանը չպետք է ակնկալի կղզու խնդրի լուծում առանց Թուրքիայի՝ որպես երաշխավոր-երկրի։ Թուրքիան կմնա Կիպրոսում։ Անգամ խոսք չի կարող գնալ այն մասին, որ թուրք զինվորականները կլքեն Կիպրոսը։


Թուրքիան 1974 թ.-ին «Атилла» գործողության ընթացքում օկուպացրել է Կիպրոսի Հանրապետության հյուսիսային հատվածը, Կիպրոսի հյուսիսում իրականացրել հույների էթնիկ զտումներ և այդ շրջանում տեղակայել է իր ռազմաբազաները:
Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան դատապարտվել է միջազգային տարբեր կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի կողմից, սակայն չնայած միջազգային բացասական վերաբերմունքին Անկարան Հյուսիսային Կիպրոսում ստեղծեց երկրորդ թուրքական պետությունը՝ 1983 թ.-ին ճանաչելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը:


Այս պահի դրությամբ Հյուսիսային Կիպրոսում է գտվում Թուրքիայի ԶՈւ-րի 11-րդ բանակային կորպուսը, որի ընդհանուր թիվը հասնում է գրեթե 40.000-ի:


Թուրքիան Հյուսիսային Կիպրոսը օկուպացնելուց հետո այնտեղ էթնիկ զտումներ է իրականացրել: Թուրքական ներխուժման հետևանքով Հյուսիսային Կիպրոսը լքել է 200.000 հույն՝ թողնելով իրենց բնակավայրերը և գույքը: Կղզու հյուսիսային հատվածի ժողովրդագրական դեմքը փոխելու համար Անկարան սկսած 1974թ.-ից կղզում վերաբնակեցրել է 80.000-100.000 թուրք: Տարբեր գնահատականներով, Հյուսիսային Կիպրոսում 55 եկեղեցի վերածվել է մզկիթի, 50 տաճար և վանք պղծվել է:


Էրդողանի հայտարարությունն ևս մեկ անգամ ապացուցում է, որ Թուրքիան ցանկանում է իր շուրջ ստեղծել կենսական շահերի տարածք, որն իր մեջ ընգրկելու է Բալկանները, Սևծովյան տարածաշրջանը, Մերձավոր Արևելքը, ՌԴ–ի ու Կենտրոնական Ասիայի թյուրքական հատվածներն ու Կովկասը։


«Նոր օսմանական» քաղաքականությունն, Էրդողանի ու թուրքական վերնախավի ու հատուկ ծառայությունների պատկերացմամբ, հենվելու է մի քանի տարրի կամ գործոնի վրա։ Կիպրոսի պարագայում Անկարան հենվելու է տեղի թյուրքական տարրի վրա'պանթուրքիզմի շրջանակներում պաշտպանելով նրանց ու պահպանելով Հս.Կիպրոսն իր ազդեցության գոտում։ Բալկաններում Թուրքիան հենվելու է 'տնտեսական–քաղաքական էսպանսիայի հետ զուգահեռ, տեղի մահմեդական համայնքների, ազգերի վրա'այդ տարածաշրջանը մի քանի դար եղել է Օսմանյան կայսրության մի հատվածը։

 

Թյուրքախոս երկրների նկատմամբ պանթուրքիզմի, պանթուրանիզմի քաղաքականության ուղենիշը համատեղվելու է տնտեսական շահերի ու թուրքական կապիտալի ներթափանցման հետ'ստեղծելով soft power:


Ինչ վերաբերվում է արաբական աշխարհին, որտեղ թյուրքական տարրը լուրջ գործոն չէ, չնայած Սիրիայում, Իրաքում առկա են այդպիսի տարրեր'թուրքմեններ, Անկարան հենվելու է պանիսլամիզմի վրա, պանիսլամիստական, սուննիական դրոշի ներքո փորձելով իր շուրջ ստեղծել «սունիական ՆԱՏՕ»'ի դեմս Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Ծոցի այլ երկրների։

 

Այդ սունիական դաշինքը Արաբական թերակղզուց մինչև Աֆղանստան գործելու է շիական Իրանի, շիական տարրի ուժեղացման դեմ'փորձելով սահմանափակել և հնարավորինս շատ լարվածության օջախներ ստեղծել թե Իրանի շուրջ'Իրաք, Աֆղանստան, Եմեն, Հարավային Կովկաս, թե Իրանի ներսում'բելուջական, ազերիական և այլ անջատողականության տեսքով։


Այսպիսով, պանիսլամիզը, պանթուրքիզմն ու դրա սինթեզ նեոօսմանականությունը շարունակելու է հանդիսանալ էրդողանական Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության ուղենիշը մոտակա տասնամյակների ընթացքում ու ՀՀ–ը պետք է փորձի գործել այն երկրների հետ դաշնակցած, որոնց սպառնում է Անկարայի այդ ռևանշիստական քաղաքականությունը'Իրանը, ՌԴ–ը, Հունաստանը, Կիպրոսը, Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը պետք է դառնան Երևանի ռազմավարական դաշնակիցները'թուրքական էսպանսիան զսպելու տրամաբանությունից ելնելով։

 

Արտյոմ Բալասանով