Վերջին օրերին ադրբեջանական մամուլում տեղ էր գտել Իլհամ Ալիևի հայտարարությունները ու դրանց արձագանքում էին Ադրբեջանի շարքային քաղաքացիները: Նրանցից գրեթե ոչ ոք չէր հավատում Իլհամի խոսքերին, մասնավորապես՝ «Եթե պետք լինի մենք զենքով կարող ենք ազատագրել Արցախը» և «Ադրբեջանական բանակի զինանոցում կա այնպիսի զենք, որը ոչ մեկ ոչ տեսել է , ոչ լսել, բայց դա շատ հզոր զենք է ու մի օր կրակելու է»: Առաջին անիմաստ նախադասությունը արդեն մի քանի անգամ քննարկվել է ինչպես մեր մոտ այնպես էլ իրենց քաղաքացիների մոտ:

 


Հիմա մի քիչ ադրբեջանական բանակի զինանոցից խոսենք: Բանակի, սահմանի և զենքերի մասին մտածող Իլհամ Ալիևը մի քանի ամիս առաջ՝ 2016 թվականի ապրիլից հետո, կրճատեց երկրի պաշտպանությանը ուղղվող գումարների չափը: Իլհամ Ալիևի օրոք երկրի բանակին տրամադրվեց երբևէ տրամադրված գումարների չափից ամենաքիչը: Ադրբեջանի բանակին հատկացվեց 1 մլրդ 615 մլն 359.868 հազար մանաթ, որը 5 անգամ քիչ է , քան 2015 թվականի հատկացված բյուջեն: 2016 թվականին Ադրբեջանի ՊՆ-ին հատկացրած գումարները կազմում են երկրի բյուջեի 12,6 տոկոսը, իսկ 2015 թվականին ՊՆ-ին հատկացվել էր 5 մլրդ մանաթ: Իլհամ Ալիևը 5 մլրդ մանաթից բանակին տրամադրվող բյուջեն դարձրեց 1 մլրդ մանաթ, ու հիմա խոսում է զենքով հաղթանակի ու գերժամանակակից զենքերի մասին:

 


Ադրբեջանցիները շատ լավ հասկանում են այս ամենը ու դա է պատճառը , որ չեն հավատում Ալիևի ոչ մի խոսքին: Բանակի մասին մտածող մարդը, պատերազմական իրավիճակում, այսքան ահռելի չափով չի կրճատի իր զինվորի անվտանգության համար ծախսվելիք գումարը: Իլհամ Ալիևը, նայելով սեփական ժողովրդի դեմքին, ստորաբար ստում է նրանց: Այդ սուտը փորձում է այնպես մատուցել, որ դրանից նաև վախենանք մենք, բայց մենք էլ կոփված ենք, ամեն հեքիաթի չենք հավատում:

 

Աշոտ Ասատրյան