ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (12 հունվար 2017թ.)
Այդ օրերին Օգոստոս կայսրը հրապարակեց մի հրամանագիր՝ իր կայսրության սահմաններում գտնվող բնակիչների մարդահամար անցկացնելու: Ամեն մարդ իր հայրենի քաղաքն էր գնում՝ արձանագրել տալու իր անունը:

 

Հովսեփը ևս, Դավթի ցեղից և ազգատոհմից լինելով, Գալիլեայի Նազարեթ քաղաքից ելավ և իր անունն արձանագրել տալու համար գնաց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքը՝ Դավիթ թագավորի ծննդավայրը: Նրան ուղեկցում էր իր նշանածը՝ Մարիամը, որը հղի էր:

 


Բեթղեհեմում Մարիամի ծննդաբերության ժամանակը հասավ, և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան և դրեց մսուրի մեջ, որովհետև պանդոկում նրանց համար տեղ չկար:
(Ղուկասի ավետարան 2:1-7)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան