Այսօր ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ միջազգային օրն է, երբ ամենքս կարիքն ունենք «շնորհն ընդունելու» և արժևորելու մեր կյանքում: Մի բառ, որ հետզհետե կարծես թե պակասում է մեր բառապաշարից, բայց այնքան կարևոր և անհրաժեշտ է հենց մեզ համար:

 

Շնորհակալության զգացումով ապրող մարդն աստվածասեր է և բարի, կենսախինդ և հուսառատ: Ուստի եկեք շնորհակալություն հայտնենք Աստծուն' մեզ կյանք պարգևելու և նախախնամելու համար, մեր ծնողներին, ընկերներին և իրար, որպեսզի իբրև շնորհ տրված այս կյանքն ապրենք իմաստավորված և բարին գործելով:

 

Թող Տիրոջ շնորհները զարդարեն մեր կյանքը, և շնորհընկալ լինելով' գոհություն հայտնենք Նրան ամեն ինչի համար, գուցե վաղն ուշ լինի:

 

Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյան