Այն, ինչ չի կարելի ասել սիրած տղամարդուն ոչ մի դեպքում: 1. Մենք պետք է խոսենք: Ցանկանում եք ինտրիգ ստեղծել և դրա համար բազմիմաստ ձևով արտասանում եք՝ «Մենք պետք է խոսե՞նք»:

 

Մոռացեք այդ արտահայտության մասին. հոգեբանների կարծիքով՝ տղամարդկանց մեծամասնությունն ընդունում են այն բացառապես բացասական: Փորձեք ասել՝ «Սիրելիս, ես անակնկալ ունեմ քեզ համար», կամ՝ «Սիրելիս, ես կուզենայի քեզ հետ քննարկել ստեղծված իրավիճակը»: 2. Կարող էիր և գլխի ընկնել: Եթե նույնիսկ Դուք շատ վիրավորված եք, ապա, միևնույն է, մի արտասանեք այս բառերը: Նախ՝ այն հնչում է շատ վիրավորական, և տղամարդու մոտ կարող է զգացողություն ձևավորվել, որ Դուք իրեն համարում եք ոչ այնքան խելացի: Երկրորդ՝ պետք է ընդունել այն փաստը, որ տղամարդն իրոք կարող է գլխի չընկնել, որովհետև տղամարդու գիտակցությունը մի փոքր այլ կառուցվածք ունի, և նրանք կարող են հաճախ ուղղակի նշանակություն չտալ այն բաներին, ինչի վրա շատ ուժեղ կենտրոնանում են կանայք: 3. Լավ, ավելի լավ է՝ ես անեմ: Այս արտահայտությունը կարող է փչացնել հարաբերությունները տղամարդու հետ:

 

Ինչպե՞ս: Շատ պարզ: Նախ՝ եթե Դուք անընդհատ Ձեզ վրա վերցնեք նրա պարտականությունները, ապա վերջին հաշվով՝ ստիպված կլինեք բոլոր հարցերը լուծել ինքնուրույն: Բացի այդ, ըստ հոգեբանների, այս արտահայտությունը կարող է խթան հանդիսանալ տղամարդու մոտ կոմպլեքսներ առաջանալու համար: Չէ՞ որ նրանց գիտակցության մեջ Դուք թույլ եք, իսկ փաստացի հակառակն է դուրս գալիս: Դուք հեշտությամբ լուծում եք այն պրոբլեմները, որոնք ի սկզբանե համարվում են տղամարդկային: 4. Տղամարդ եղիր: Արտասանելով այս բառերը՝ Դուք կասկածի տակ եք դնում նրա տղամարդկությունը: 5. Դու պարտավոր ես:

 

Այս արտահայտությունը կարող է դառնալ վերջի սկիզբը: Երբեք մի ասեք դա: Եվ հիշեք՝ ներդաշնակ հարաբերություններով ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտք չէ: Զույգերից յուրաքանչյուրն անում է այն, ինչն անհրաժեշտ է համարում: Եվ եթե նա իսկապես գնահատում է Ձեզ, ապա անպայման այնպես կանի, որպեսզի Դուք գոհ մնաք:

 

6. Դու նորից հանդիպում ես ընկերներիդ հե՞տ: Ներդաշնակ հարաբերությունների ոսկե կանոնը. երբեք մի սահմանափակեք Ձեր զուգընկերոջ ազատությունը: Ուղղակի տղամարդկանց ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է հաստատել իրենց հաջողակ և անկախ արուի կարգավիճակը՝ իրենց նմանների մեջ: 7. Ինձ թվո՞ւմ է, թե՞ դու իսկապես գիրացել ես: Առաջին հայացքից այս արտահայտությունը թվում է միանգամայն անվնաս, բայց իրականում այն կարող է վիրավորել տղամարդուն: Չէ՞ որ տղամարդիկ անհանգստանում են իրենց արտաքինի մասին կանանցից ոչ պակաս: