Նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում շատ մարդիկ կան, որոնց գործերն ու արարքները հիշվելու են հավերժ, իսկ անունը միշտ կմնա պատմության էջերում: Այս հատաքեստում հատկապես առանձնանում է մարդ, ով իրոք կառուցում է: Իզուր չէ, որ «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից պատրաստված, 4 մասից բաղկացած ֆիլմաշարը, որը նորովի է բնութագրում և ներկայացնում Գագիկ Ծառուկյանի կյանքն ու կենսագրությունը, յուրահատուկ ուշադրության է արժանացել հանրության կողմից:

 

Տարիներ շարունակ ամենահաջողակ և ամենաառատաձեռն գործարարի համբավը վայելող Գագիկ Ծառուկյանի մասին խոսելիս, միշտ էլ զարմանքով և բարի նախանձով են լցվում բոլոր նրանք, ովքեր ամբիցիաներով չեն առաջնորդվում, այլ իրապես գնահատում են Ծառուկյանի ավանդը Հայստան պետության կայացման և զարգացման գործում: Չենք չափազանցնի, եթե ասենք, որ տարին տարվա վրա, այդ ազգանպաստ գործունեությունը Ծառուկյանի կողմից ծավալվող էլ ավելի մեծ թափ է հավաքում: Սա ինչ է եթե ոչ այն փաստի խոսուն վկան, որ Գագիկ Ծառուկյանն իշահ ժողովրդի և պետության գործել և գործում է անշահախնդիր:

 

Ֆիլմաշարը, որը բաղկացած է 4 մասից՝ «Բիզնես», «Եկեղեցաշինություն», «Սպորտ», «Բարեգործություն» բնականաբար ոչ ամբողջական կերպով է ներառում այն ամենը, ինչ այսքան տարիների ընթացքում իրականացվել է Գագիկ Ծառուկյանի կողմից: Քանի որ Գագիկ Ծառուկյանը վայելում է ամենաժողովրդական գործչի համբավը, ըստ այդմ էլ նրա գործունեության հետ կապված բազմաթիվ հետաքրքրական հարցադրումներ կան ձևավորված հանրության շրջանում, որոնց պատասխանները կարելի է գտնել ներկայացվող ֆիլմաշարում: Վերջիվերջո նման բաց և թափանցիկ ներկայացվածության պատրաստ է միայն այն գործիչը, ով իր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունի, ով այն հարգանք ու վստահությունը նույն ժողովրդի կողմից փոխադարձ կերպով ցուցադրել գիտի:


Նմանատիպ ֆիլմաշարերը միտված են ժողովուրդ-գործիչ փոխհարաբերությունները ամրացնելուն, սակայն պետք է հաշվի առնել, որ նման պատվի արժանանալու համար, անհրաժեշտ է ապրել այնպես, որ ժողովրդի հետ շբվելիս կարողանա անկեղծ և ուղիղ աչքերի մեջ նայել մարդկանց, իսկ այդ տեսանկյունից Գագիկ Ծառուկյանը չունի հավասարը և բնավ պատահական չէ, որ ճանաչողություն ենթադրող այս նոր ֆորմատը, առաջին անգամ հենց Գագիկ Ծառուկյանի գործունեության մասին պատրաստվեց:


Հ.Գ. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է». Չարենցի այս խոսքերը բոլորին է հայտնի և բոլորն էլ համակարծիք կլինեն մտքի հետ, իսկ հայ ժողովրդին միասնական գաղափարի բերողն ու համախմբողը, առանց խոսքերի էլ պարզ է, թե ով կարող է լինել, ում ներուժը կբավականացնի այդ սուրբ պարտականությունը իր վրա վերցնելու համար:

 

 

Սարգիս Հարությունյան