Արդեն երեք օր է հայկական բանակի զինվորները՝ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ, պատժում են ադրբեջանական բանակի զինվորներին ու հրամանատարությանը իրենց կատարած դիվերսիաների ու անկանոն կրակոցների համար: Արդեն 3 օր է Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը պարտաճանաչ առավոտյան ժամը 10:00 -ի սահմաններում հայտարարություն է տարածում, որ հայկական զինված ուժերը ադրբեջանական բանակի քթից բերում են նոր տարին: Հասանովը իհարկե շատ լավ հասկանում է, որ տված ահաբեկչական հրամանների արդյունքում է , որ հայկական կողմի հրամանատարությունը որոշել է դաս տալ թշնամու զինվորներին:

 

Ադրբեջանական կողմն էլ միայն զենքի լեզուն է կարողանում հասկանալ, քանի որ 3 օրերի ընթացքում դիվերսիոն փորձ չեն կատարել, իրենց համեմատաբար ավելի խելոք են պահել առաջնագծում:

 

Աշոտ Ասատրյան