ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (7 հունվար 2017թ.)
ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ


Հիսուս ասում է.
-Հաստա՛տ իմացեք, որ եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի և չմեռնի, ինքը կմնա որպես առանձին հատիկ, իսկ երբ մեռնի, բազմաթիվ հատիկներ կտա: Ով սիրում է իր անձը, կորցնում է այն, իսկ ով անտեսում է իր անձն այս աշխարհում, այն պահած է լինում հավիտենական կյանքի համար:

 

Ով ուզում է ինձ ծառայել, պետք է հետևի ինձ, և որտեղ ես եմ գտնվում, այնտեղ կլինի և ինձ ծառայողը: Եվ իմ Հայրը կպատվի ինձ ծառայողին:
(Հովհաննեսի ավետարան 12:24-26)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան