Դեռևս ոչ պաշտոնական տվյալների համաձայն, դիվերսիոն խումբը հատած է եղել շփման գիծը ու մարտի է մտել արդեն ՀՀ սուվերեն տարածքում։ Դրա մասին վկայում է այն, որ սպանվել են լվացվող զինվորներն ու օգնության հասնող սպան։ Լվացվելու տեղը չի կարող հակառակորդի կողմից տեսանելի մասում լինի։ Բացի դրանից, ադրբեջանցի դիվերսանտներից մեկի դիակը մնացել է մեր կողմում։

 

Ինձ հիմա ամենաշատը հետաքրքրում է այն, թե ինչպիսին է լինելու պատշոտանական Երևանի արձագանքը, եթե այս լուրերը այնուամենայնիվ հաստատվեն։ Տավուշն էլ հո Արցախ չի՞։ Ըստ էության տեղ է գտել բացահայտ հարձակում ՀՀ-ի վրա։ Արդյո՞ք ասելիք չեն ունենա մեր ԱԳՆ-ը, Մինսկի խումբը, տո հենց Ռուսաստանը՝ համաձայն հայ-ռուսական ռազմական համաձայնագրի։ Դե ՀԱՊԿ-ը հաստատ չի ունենա։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան