Գալիք 2017թ.–ին ՀՀ–ի առջև առկա է երեք կարևորագույն հարց, որոնց լուծումից է կախված լինելու երկրի զարգացումն ու ընդհանրապես պետության ապագան։


Առաջինը'տնտեսական վիճակն ու սոցիալ–տնտեսական խնդիրները, որոնք բխում են տնտեսության ցուցանիշներից։ ՀՀ–ի տնտեսությունը գտնվում է վատթարագույն վիճակում'օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով։ ՀՀ–ի արտաքին պարտքը «քամում» է պետությունը'արտաքին պարտքի սպասարկման համար հսկայական գումարներ են ծախսվելու, որոնք կարող էին գնալ բանակի կարիքների լուծմանը'նոր զենքերի գնմանն ու սոցիալական հարցերի'թոշակների, աշխատավարձեր և այլն բարձրացմանը։


Տնտեսական վիճակի լրջագույն բարեփոխման ռազմավարություն գոյություն չունի'ձեռնարկվում են շտրիխներ, նախընտրական PR քայլեր, որոնք չեն կարող համակարգային փոփոխությունների հանգեցնել և ստեղծել ներդրումային այնպիսի միջավայր, որ մարզերում բացվեն հազարավոր աշխատատեղեր, ինչն էլ կանխելու է տնտեսական ծանր վիճակից բխող երկրորդ խնդիրը'արտագաղթն ու ժողովրդագրական վիճակը։
Երկրորդ'արտագաղթ։ ՀՀ–ում արտագաղթն արդեն իսկ որակապես և քանակապես փոխել է բնակչության կազմը'ՀՀ–ը ՄԱԿ–ի տվյալներով դասվում է ծերացող բնակչության շարքին'երիտասարդներն ու միջին սերնդի ներկայացուցիչները տարիներ շարունակ արտագաղթում են։ Եթե նախկինում դա աշխատանքային, սեզոնային միգրացիա էր, ապա այժմ ընտանիքներ են տեղափոխվում մշտական բնակության հիմնականում ՌԴ–ը, իսկ ֆինանսապես ավելի անկախները'ԱՄՆ–ը և Եվրոպա։


Ծերացող բնակչություն, երկու սահմանները փակ 'Թուրքիա–Ադրբեջան, ինչպես նաև կիսապատերազմական վիճակում գտնվող և օլիգարխիկ տնտեսական համակարգ ունեցող պետությունը ներդրումներ չի կարող ներգրավել։ Այստեղից էլ բխում է բնակչության արտագաղթը'սոցիալական պատճառները, ըստ սոցհարցումների, երկրից ընդմիշտ հեռանալու հիմնական պատճառներից են։ Արտագաղթը պետք է կանխվի հստակ ռազմավարության մշակմամբ'ֆինանսական հոսքեր ներգրավել ստեղծելով հազարավոր աշխատատեղեր ու աջակցելով երիտասարդ ընտանիքներին'բնակարան, զրո տոկոսադրույքով բիզնես վարկեր, երկրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում ֆինանսական լուրջ և ոչ միանվագ օգնություն և այլն։


Երրորդ'Ղարաբաղի խնդիրը։ Ադրբեջանը ակտիվորեն զինվում է, գնում է իսրայելական, պակիստանյան, ռուսական և այլ զենքեր։ Ստեղծում սեփական արտադրության անօդաչուներ, այլ զինատեսակներ, ռազմա–արդյունաբերական համալիր, ուժեղացնում հակահայկական քարոզչությունն երկրի ներսում ու միջազգային հարթակներում։ Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղի հարցը լուծել վերցնելով ամբողջ 12.000 քմ տարածքն իր վերահսկողության տակ'բնաջնջելով տեղի հայությանը։ Այլ խոսակցությունները'մադրիդյան և այլ սկզբուքները բլեֆ են։ Ինչ պետք է անել այդ սցենարից խուսափելու համար։


Ղարաբաղի հարցը կարող է և պետք է լուծվի հայանպաստ'դրա համար պետք է կյանքի կոչել վերոնշյալ' տնտեսության հզորորացում ու արտագաղթի կանխում կետերը։ Ուժեղ տնտեսությամբ կարելի է դիմանալ Ադրբեջանի հրահրած սպառազինությունների մրցավազքին և ոչ թե մուրալ 1000 դրամ բնակչությունից'գնել նորագույն զինտեխնիկա տարբեր երկրներից։ Արտագաղթի կանխումը թույլ կտա ամրապնդել պահեստազորը, լուծել բանակի համալրման և զինակոչի հարցը' ռազմա–հայրենասիրական դաստիարակությունն ու քարոչությունը չեն լինի «օդի մեջ» , այլ կոնկրետ'հասարակությունը կտեսնի ամեն օր փոփոխություններն ու կյանքի բարելավումն ու տարբեր ոլորտներում փոփոխությունները։

 

Արտյոմ Բալասանով