Դդումը հայտնի է իր օգտակար հատկանիշներով: Այս նարնջագույն բանջարեղենը ոչ միայն առանձնանում է իր գեղեցիկ տեսքով, այլև չափազանց արդյունավետ է մի քանի առողջական խնդիրների դեպքում: Դդումը կարելի է ուտել ամբողջովին՝ կորիզից մինչև կեղև: Դդումի օգտակար հատկանիշները Դդումը հարուստ է մանրաթելերով, իր բաղադրության մեջ պարունակում է 30 գ պրոտեին, մագնեզիում, ֆոսֆոր, C, E և B6 վիտամիններ, րիբոֆլավին, կալիում, մագնեզիում, երկաթ:

 

Դդումի բաղադրության մեջ մտնող տարրերը իջեցնում են խոլեստերինի մակարդակն ու կանխարգելում են սրտի հիվանդությունները: Ֆիտոնուտրիենտ կարոտինը նույնպես կանխարգելում է սրտի հիվանդությունները, ինչպես նաև՝ քաղցկեղն ու տեսողության վատացումը: Ձեզ ենք առաջարկում հզոր միջոց, որը կօգնի իջեցնել խոլեստերինի բարձր մակարդակն ու կկանխարգելի սրտի հիվանդությունները: Դդմի պտղամսով սմուզի Դդումով այս սմուզին չափազանց հեշտ է պատրաստել, քանի որ պարունակում է ընդամենը 2 բաղադրիչ՝ հում դդում և ջուր:

 

Ի՞նչ է պետք անել ½ բաժակ թարմ դդմի պտղամիսը լցրեք բլենդերի մեջ և ջուր ավելացրեք, ամբողջը խառնեք, որպեսզի միատարր զանգված ստանաք: Ամեն օր՝ նախաճաշից 15-20 րոպե առաջ, խմեք սմուզին: Մեկ ամիս շարունակ կրկնեք պրոցեդուրան: