Երբ խոսում ենք այն մասին, թե Թալիշում ապրելը վտանգավոր է, որ դեռ հարձակման վտանգ կա, պետք է նկատի ունենալ նաև այն, որ նույն ուղղությամբ ադրբեջանական Թափկարակոյունլու գյուղը մեր մի քանի մարտական հենակետերի ուղիղ նշանառության տակ է:
Ադրբեջանական գյուղը մեր մարտական դիրքերից 2-3 անգամ ավելի մոտիկ է, քան իրենից դիրքերից Թալիշը, ըստ այդմ՝ մի քանի անգամ ավելի խոցելի է, քան Թալիշը:


Ի դեպ, Ադրբեջանն այդ գյուղը «մարդ-կրակակետերի» է վերածել, ռազմական նշանակության կառույցները այնտեղ ապրող մարդկանց, հասարակական օբյեկտների հարակից տարածքում է տեղակայել: Իրենք կրակում են ու թաքնվում հասարակ գյուղացիների թիկունքում:

 

Տիգրան Աբրահամյան