Շատերը գիտեն, որ տարբեր թեթև դիետաների ժամանակ խիստ քաղց զգալու դեպքում թույլատրվում է ուտել մի քանի հատ ծիրանի չիր: Սակայն քչերին է հայտնի, որ կան հենց ծիրանաչրի դիետայի մի քանի տարբերակներ: Այս դիետան ոչ միայն կօգնի ազատվել ավելորդ քաշից, այլև կմաքրի օրգանիզմը վնասակար նյութերից:

 

Դրա համար անհրաժեշտ է լավ լվալ 2 բաժակ ծիրանաչիր, վրան ջուր լցնել և թողնել մի ամբողջ գիշեր: «Բեռնաթափման օրվա» առավոտյան խմել ջուրը, որի մեջ լցված էր ծիրանաչիրը: Իսկ պտուղները բաժանել վեց մասի և ուտել օրվա ընթացքում: Հիշեք, որ ողջ այդ օրվա ընթացքում պետք է մեծ քանակությամբ ջուր խմել' մոտ 3 լ: Դա կարող է լինել ինչպես սովորական ջուր, այնպես էլ թեյ կամ հանքային ջուր առանց գազի: Ծիրանաչրի միջոցով նիհարելու մեկ այլ տարբերակ է մոնոդիետան: Այն տևում է 5 օր և օգնում ազատվել 5 կգ քաշից: Այս դիետայի հիմնական կերակուրը ծիրանաչրի պյուրեն է: Դրա պատրաստման համար պետք է 300 գ չոր ծիրանաչիրը լավ լվալ, որոշ ժամանակ թողնել ջրի մեջ, ապա' հանել:

 

Վրան լցնել 0,5 լ ծիրանի հյութ և ստացվածը խառնել բլենդերով: Պյուրեն բաժանել 4 մասի և ուտել օրվա ընթացքում: Առավել նպատակահարմար ժամերն են անմիջապես քնից հետո ընկած ժամանակահատվածը՝ 11:00-ն, 14:00-ն, 18:00-ն: Պյուրեի հետ կարելի է նաև մաքուր ջուր խմել, ինչպես նաև հանքային ջուր առանց գազի, առանց շաքարի թեյ: 5 օրից ավել պահել այս դիետան չի թույլատրվում: