ԱՄՆ-ն Թուրքիային համարում է անլուրջ և իրականությունից կտրված :
Դեկտեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Թուրքիայի այն պնդում, թե Ռուսաստանի դեսպանի սպանության պատվիրատուն ԱՄՆ-ում բնակվող գիտնական Ֆեթհուլլահ Գյուլենն է , զուրկ է իրականությունից:


Մասնավորապես պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Թուրքիայի կողմից հնչեցված մեղադրանքը միայն ծիծաղ է առաջացնում, չկա ոչ մի հիմք նման կասկած ունենալու համար, դա պարզապես սուտ է: ԱՄՆ-ն դեկտեմբերի 20-ին վերջնականապես մերժել է Գյուլենին արտահանձնելու Թուրքիայի պահանջը և կոչ արել պաշտոնական Անկարային այլևս չդիմել ԱՄՆ-ին այդ հարցով :


Կարեն Հովհաննիսյան