Տեղեկատվական հասարակությունը, որը մեր անխուսափելի ապագան է, և ազգային-մշակութային ապագան, որը մենք ուզում ենք ունենալ, ան-հա-մա-տե-ղե-լի-են:
Որքան շատ է ինֆորմացիան, այնքան ավելի բազմաբնույթ մեկնաբանություններ և արժևորումներ են ստանում պատմությունը և ազգային արժեքները: Դրա արդյունքում ամեն ազգային դադարում է ընկալվել միևնույն կերպ, և մարդիկ ժամանակի ընթացքում կորցնում են իրենց մեկ ազգի մեջ միավորող երևույթների՝ պատմության, արժեքների, ավանդույթների, բարոյականության, միասնական ընկալումը:


Այնպես որ տեղեկատվական հասարակության պայմաններում ազգային-բարոյական հիմքի վրա կառուցվող ցանկացած նախագիծ կարող է իրականություն դառնալ միայն մեկ՝ վարչահրամայական ձևով:

 

Որովհետև նույն երկրում ապրող նույն ազգությանը պատկանող մարդիկ վաղուց արդեն տարբեր կերպ են մտածում, և դա անխուսափելի է:

 

Այդ իսկ պատճառով պետության անունից արվող նախաձեռնությունները պետք է ունենան ոչ թե ազգային-բարոյական, այլ՝ սոցիալական հիմքեր:

 

Մովսես Դեմիրճյան