Թուրք մարդասպանը, ով սառնասրտությամբ 12 փամփուշտ արձակեց Ռուսաստանի դեսպանի մեջքին՝ ոչ մի հույս նրան չթողնելով, երկու եւ կես տարի ծառայել է անկարգությունների դեմ ուղղված թուրքական զորքերում։

 

Նույնիսկ եթե թուրք կառավարությունը ներգրավված չէ այս գործում և շտապում է այն բարդել Ֆեթյուլահ Գյուլենի ուսերին, այն փաստը, որ անհատը ոստիկանական ակադեմիայի շրջանավարտ է և կարողանում է թափանցել պետական ինստիտուտ՝սպանելու օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի, որը տեսականորեն գտնվում է պետության անվտանգության ներքո, չափազանց լուրջ է Թուրքիայի իշխանության համար։

 

Այս սպանությունը բացահայտում է թուրք իշխանությունների խոցելիության բարձր աստիճանը։

 

Արման Ավագյան