Երբեմն պատահում է այնպես,որ երբ այս կամ այն քաղաքական գործիչը ստիպված է լինում հավերժ գնալ թոշակի, հանկարծ տարիներ անց չկարողանալով իր միջից հանել մոռացված լինելու վախն ու ցանկանալով շոյել սեփական ուղեղում թաքնված պատեհապաշտ ու փառամոլ մարդուկին'սկսում է սեփական անձը մեջտեղ հանել ու ասել բաներ,արտահայտել այնպիսի ցնորքներ,որ մարդ չի կարողանում կողմնորոշվել'ծիծաղից փորը բռնի ու թավալվի գետնին,թե սկսի ողբալ ոմանց փոքրոգության վրա:

 

Աղասի Արշակյանը հենց նմանների թվին է պատկանում:Վաղուց սեփական անձը պատմության գիրկն ուղարկած սույն տարօրինակ դեմքը,որի բանուգործի անունն այդպես էլ մինչև վերջ անհասկանալի է մնում, այդպես էլ չի կարողանում հաշտվել այն մտքի հետ,որ անիմաստ օդ տատանելով կամ գոլորշի բաց թողնելով հեղինակություն չեն ձեռքբերում,այլ դառնում են ծաղրի առարկա ու վերածվում դժբախտ մեկի,ով այդպես էլ չի կարողանում հաշտվել սեփական ճակատագրի հետ: Արշակյան,դու,որպես քաղաքական գործիչ,քեզ վաղուց սպառել ես ու դասվել անցավորների շարքը: Հաշտվիր այդ մտքի հետ ու գլխիցդ ավելորդ օյիններ մի հանիր.ծիծաղելի ու ծաղրական ես թվում, անիմաստ մեկն, ում կյանքի միակ նպատակը ամեն գնով ու նույնիսկ հիմարություններ դուրս տալով' տեսախցիկների առջև երևալն է,լրագրողների առաջ միմոսություն անելը:Խղճա մեզ էլ քեզ էլ ու ինքդ քեզ մեկընդմիշտ մոռացության մատնիր.դրանով մեծ լավություն արած կլինես բոլորին'անխտիր:

 

Արսեն Ղարաքեշիշյան