Միքայել Արամյանցը և իր հյուրերը Ախթալայի թենիսի կորտում. 20-րդ դարի սկիզբ...
Օրեր առաջ տեղեկացանք, որ 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող, ազգային բարերար Միքայել Արամյանցի դղյակ-ամառանոցը, որը գտնվում է Ախթալայում և ներկայումս անմխիթար վիճակում է, ընդգրկվել է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

 

Այդ առիթով հիշեցնենք, որ 1900-ականների սկզբին այս ամառանոցի տարածքում է կառուցվել Հայաստանում առաջին մեծ թենիսի համար նախատեսված խաղահրապարակը՝ կորտը: Այնպես որ, կարծում եմ, նպատակահարմար կլիներ վերականգնել նաև այդ կորտը, և գուցե հետագայում անցկացնել այստեղ Միքայել Արամյանցի հիշատակին նվիրված մեծ թենիսի մրցումներ:

 

 

Ռուբեն Շուխյան