Անցած գիշեր ունեցել ենք խիստ ցածր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով գերազանցել է այս օրերին երբևիցե գրանցված բացարձակ նվազագույն արժեքները:

 


Այսպես, Աշոցք -33, Գյումրի, Ծաղկահովիտ -30, Հրազդան, Ապարան -28, Տաշիր, Գավառ, Ստեփանավան -25...-26, Արարատյան դաշտ -19....-22, Երևանի ցածրադիր գոտում -20...-21, Բարձրադիր գոտում -16...-18 աստիճան ցուրտ: Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կլիմայական նորմայից ցածր է 10-15 աստիճանով:

 

Գագիկ Սուրենյան