Ընդամենը անցած տարի էր, երբ գրել էի բ անակում պահածոյի բանկաների վրա անհեթեթորեն հույս կապելու մտքի մասին, որ դրսում քսանմեկերրորդ դարն ա, որ թշնամին ոչ մի կերպ չպետք ա կարողահա, գա հասցնի դիրքերին, ու մենք էլ մնանք էս պահածոյի տուփերի զընգզընգոցի հույսին:
Իմ շատ սիրելի ընկերներից չորսը, որոնք համացանցում, որոշ շրջաններում էնքան հողինակություններ են, ինչքան օրենքով գողերը դրսում, բառիս բուն իմաստով տարբեր օրեր, բայց նույն մարդու հրամանով երևի, հարձակվեցին ինձ վրա, հոշոտեցին գրառումս, կոնկրետ ՛՛ապացուցեցին՛՛ , որ ես ավելի լավ ա խոհանողում ճաշ եփեմ, որ էդ բանկաները հո հասարակ մարդիկ չեն դրել, որ եսիմ ինչքան խելացի մարդիկ հավաքվել են իրար գլուխ ու եկել էն եզրակացության, որ տեխնիկան կարողա փչանա, կայծակը կողա էլեկտրոնիկան պարալիզացնի, բայց էս բանկաներին ոչ մի թշնամի չի կարող հաղթել՝ չեն կարող աննկատ անցնել էն կողմից էս կողմը : Որ սրանք էնպես ղալմաղալ կկապեն՝ թշնամին լեղաճաք կլինի, տեղում կչորանա վախից: Որ հենց սրանք են, որ կան մեր , տղերքի ու մեր սահմանների ամենառեալ պաշտպանը...
Իրոք, շատ լուրջ նեղացրեցին.՝ շատ լուրջ, գործ անող մարդիկ;
Հիմա եկել եմ ասեմ, արդեն քանի տեղ է կարդում եմ, որ մերոնք վերջապես ջոկել են, որ դրսում 21-րդ դարն է ու էդ բանկաները հավաքում են, փոխարինելով նորագույն տեխնիկայով....
Լսեք, ինձանից պետք չի ներողություին խնդրել, որ ասել եք՝ սա բանակ ա, սա կանանց խելքի բանը չի, ու էլի լիքը խորհրդավոր բաներ, թե նախարարությունը գիտի ինչ ա անում, ֆլան, ֆստան....Մի հատ դոկտորական պաշտպանեցիք անմեղ նյութիս տակ ոչ վաղ անցյալում:
Հիմա ուզում եմ ասեմ, եթե անցած տարվա խելքին եք, դե գնացեք, էն ինչ որ ինձ էիք ասւոմ երեկ, էսօր էդ բանկաները հանողներին էլ ասեք:


Իսկ գրառումս լրիվ ուրիշ բանի մասին է:
Լինում ա, բան ես գրում, ակընկալելով, որ հասցեատերը կկարդա ու կտեսնի վեր բարձրացրած հարցերը, կշտկի, ի բարորություն ժողովրդի; Հասցեատերը իրոք տեսնում ա, սուս ու փուս, ոնց ստվեր, կարդում ա, ու մեկ էլ լրիվ ոլորտի հետ կապ չունեցող մարդիկ սկսում են քեզ քարկոծել, մեղադրել, լռեցնել:
Հասցեատե՝ր, դու պատի ծակից թաքուն ծիկրակելիս բա հեչ չես նեղվու՞մ, վատ չես զգու՞մ, որ քեզ ուրիշներն են պաշտպանու՞մ:
Եթե որևէ բան դուրդ չի գալիս, նորմալ գրիր կարծիքդ, գուցե իրոք, սխալվում ենք, բերեք նորմալ մարդկանց նման բանավիճենք, իրար օգնենք, միանանք, միասին հարթենք վեր բարձրացրած հարցերը, Դրանից միայն կշահես դու ու պետությունը, ոնց Թոխատյանը կասեր....
Թե չէ բյուջեի գումարները քամուն եք տալիս, 15 000 դրամ վճարում՝ վատ, շատ վատ արարքների դրդում մարդկանց...


Լալա Մանուկյան