Շատ հետաքրքիր ժողովուրդ ենք…Քանի կար մտահոգված, կատաղած, ջանադրաբար, հետևողական քննադատում էինք Դիանա Գրիգորյանի սերիալները, ընդհուպ հասնելով անձնական վիրավորանքների: Հիմա ողջ ազգս ոգևորվածությամբ, սիրով, նվիրումով, բերկրանքով ու հետաքրքրությամբ նայում է հնդկական սերիալներ:

 


Ակամա հիշեցի անցյալ դարի 50-60 ական թվականների իրավիճակը՝ «Հայրենիք», «Սևան» կ/թ-ը 3-րդ մասում, շրջաններում հնդկական ֆիլմերի տոմսերի հերթերն ու տուրուդմփոցները…
Ինչ է այս հնդկական սերիալներն ավելի բարձրակարգ, ավելի իմաստալից ու բարձրարվե՞ստ են…Ավելի մեծ գեղարվեստական, դաստիարակչական արժե՞ք ունեն…

 


Հետաքրքիր է, որ սերիալների ցուցադրման ժամերին սոցցանցերում նույնպես նվազում է օգտատերերի ակտիվությունը և կարծես սերիալաֆոբների քննադատությունների, վրդովվմունքի ձայնն ու մտահոգությունը չեմ տեսնում ինչ-որ:
Ինձ թվում է մեկնաբանություններն ավելորդ են…

 

Ռոբերտ Մելքոնյան