Հայտնի է, որ դարեր շարունակ հայկական անկախ պետականության բացակայության պայմաններում հայերը ներդնում էին իրենց առևտրական և գործարարական ունակությունները օտար ափերում:

 

Ահա մի փաստ ևս. ինչպես տեղեկացնում է Freewebs.com կայքը, Նյու Յորքում ծխախոտի վերամշակման և արտադրման առաջին ընկերություններից մեկը, որը կոչվել է "O. Bedrossian's Tobaccos & Cigarettes Co", հիմնադրել են 1868 թվականին՝ Օսմանյան Թուրքիայից Ամերիկա տեղափոխված Պետրոսյան եղբայները: Նրանք ստանում էին ծխախոտի արևելյան բուրմունքով փունջ, որպես խառնուրդ օգտագործելով տեղական՝ Վիրջինիայի և Օսմանյան Թուրքիայից ներկրված թութունի տեսակները:

 

 

Ռուբեն Շուխյան