Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, գրում է.
Այսպես որ շարունակվի՝ մինչև ԱԺ առաջիկա ընտրությունների ավարտը Հայաստանում էլ լրագրող չի մնա, որ չծեծեն: Սրանց նյարդերն արդեն տեղի են տալիս: Կարծում եմ, նախ պետք է անարգանքի սյունին գամենք բոլոր ծեծողներին, հայհոյողներին, մեր աշխատանքը խանգարողներին, ապա՝ բոյկոտնեք, որ իմանան, թե առանց ԶԼՄ-ների ուշադրության իրենք առ ոչինչ են: Այդպես, եթե Գագիկ Մելիքյանի հետ վարվեինք, որ ֆեյսբուքցիներին ՛՛տականաքներ՛՛ անվանեց, այլ ոչ թե հրավիրեինք ասուլիսների, հիմա խելքները գլուխները կհավաքեին:
Դատապարտում եմ և պահանջում եմ Ռ. Հակոբյանից հրապարակավ ներողություն խնդրել Վահեից և ՀՐԱՊԱՐԱԿԻՑ;:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը ծեծի է ենթարկել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Հակոբյանին: