Սրանից մի քանի տարի առաջ, երբ ծեծել էին Էդիկ Բաղդասարյանին, եթերում մի միտք ասացի, որը շատերին դուր չեկավ: Ասեցի՝ կա՛մ թող ոստիկանությունը բացահայտի լրագրողների վրա հարձակումների կազմակերպիչներին ու իրականացնողներին, կա՛մ թող լրագրողներին զենք կրելու իրավունք տան ու մենք մեր հարցերը կլուծեն: Որևէ դեպք, սակայն, չբացահայտվեց, իսկ զենք, բնականաբար, չտրամադրվեց: Էս ամենը բերեց նրան, որ բռնության ձևերը փոխվեցին ու «level up» գրանցվեց:

 

Լրագրողներին սկսեցին սպառնալ կակոյ-նիբուձ թոխմախի մհերներ, շմայսեր, իսկ էսօր արդեն Ռուբիկ Հակոբյանը ԱԺ-ում լրագրողի ա ծեծել: Ու ցավն էն ա, որ էդ սուբյեկտը անձեռնմխելիության իրավունք ունի ու էն մաքսիմումը, որ սպառնում ա Հակոբյանին, էթիկայի հանձնաժողովի կողմից «ամոթանք» ստանալն ա (լրագրողը մեկ էլ կարող ա դիմի վարչական դատարան՝ բարոյական վնասի հատուցման պահանջով): Ու վերջ:

 


Այ, էս օրվա համար էինք ասում, որ պատգամավորները պիտի զրկվեն անձեռնմխելիությունից: Բալքիմ՝ մի բան անելուց առաջ մի հինգ անգամ կմտածեին:

 

Լևոն Սարդարյան