Այսօր ադրբեջանական մամուլը լուր տարածեց, որ ինչ-որ ավագ լեյտենանտ Նորայր Մինասյան ցանկանում է գնալ Բաքու, քանի որ շատ նեղված է հայկական իշխանությունից ու իրեն հետապնդում են:

 


Նախ Նորայրը արդեն մոտ երկու տարի է Հայաստանում չի ապրում, ժամանակին դասալքության համար դատապարտվել է, հետո ժամանակից շուտ ազատ արձակվել: Նորայրի ընտանիքը ապրում է Հայաստանում, սակայն նույնիսկ երկրորդ երեխայի ծնվելուց Նորայրը չի բարեհաճել ժամանի Հայաստան: Արդեն մի քանի տարի է նա հեռացվել է ՊՆ-ից ու նրա մասին խոսելուց պետք չի նշել «հայ սպա» արտահայտությունը, քանի որ այդ կերպ նրան համեմատում եք մեր սահմանները թշնամուց պահող սպաների հետ:

 


Իսկ եթե լուրը համապատասխանում է իրականությանը, ապա Նորայրը շարքային դավաճան է ու ոչ մի կապ չունի սպայի կոչման հետ:

 

Մի քանի տարի առաջ էլ նա իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր մի նյութով, որի վերնագիրն էր՝ Թշնամուն լռեցնելու միջոցը պարտադրելն է: Սա էլ թող ազերիները կարդան ու իմանան ում են թողնում իրենց մոտ ու ընդհանրապես վահան մարտիրոսյաններին իրար գլուխ հավաքելը վատություն է առաջինը Ադրբեջանի համար: Հայրենիքի դավաճանը ցանկացած պահի պատրաստ է դավաճանել ցանկացածին:

 

Աշոտ Ասատրյան