Ամփոփելով վերջին երկու շաբաթների կարևորագույն իրադարձությունները կարող ենք փաստել, որ հայրենական լրատվամիջոցներում և սոցիալական կայքերում քննարկված թեմաների թոփ երկու առաջատարները շարունակում են հանդիսանալ' երգչուհի Շպռոտը և «լեգենդար» Գևորգ Սարգսյանը' հանրահայտ «Ջունգլը»:

 

Իր սկանդալային հարցազրույցներով և տեսահոլովակներով հայտնի երգչուհի Շպռոտը, արդեն տևական ժամանակ է փորձում է համացանցը ցնցել իր մարմնի ինտիմ հատվածները գովազդող լուսանկարներով, սակայն ըստ երևույթին այս մարտավարությունը երգչուհու ակնկալած բումը չի ապահովել, ուստի նա որոշել է ավելի կտրուկ մեկնարկ վերցնել և օրերս հանրությանը ներկայացրեց իր նոր' հյութեղ և էրոտիզմով հագեցած «Կտրիճ Դավո» երգի տեսահոլովակը, որով Շպռոտը նաև ձեռնոց նետեց մեր շոուբիզնեսի շնաձկներին: Տեսահոլովակը բուռն քննարկումների և քննադատությունների տեղիք տվեց և հիմնականում բացասական գնահատականի արժանացավ:

 

Ակնհայտ է, որ թեև երգարվեստի տեսանկյունից երգն իրենից որևէ արժեք չի ներկայացնում, սակայն հոլովակում առկա շքեղ հետույքների և փարթամ կրծքերի գեղեցիկ համադրությունը, կարծում եմ անտարբեր չի թողել արական սեռի բազում ներկայացուցիչների, իսկ ամբողջ օրը համակարգչի առջև նստած և էժանագին ու վիրուսածին պոռնո սայթերի միջոցով ինքնաբավարարման հասնող' օնանիզմով տառապողների համար այս տեսահոկովակը ուղղակի գյուտ է: Շպռոտի առաջացրած «ցունամիից» դեռևս ուշքի չեկած մեր հասարակությունը, օրեր անց կանգնեց նոր փորձության առջև: Այս անգամ երկարատև լռությունից հետո իր մասին կրկին հիշեցրեց, մեր օրերի Իվան Ահեղը' հանրահայտ «Ջունգլը», ով ամիսներ առաջ ցուցաբերելով գիշատչին բնորոշ բոլոր հատկությունները, ընտանիքի անդամների աչքի առաջ ծեծելով սպանեց ազատամարտիկ Վարդան Թումանյանին:

 

Կատարելով այս ոճրագործությունը «Ջունգլը» երևի մտածում էր, որ պետք է արժանանա համազգային «դրվատանքի» և մեծ «փառքի», սակայն փոխարենը վաստակեց զազրելի չարագործի պիտակը, իսկ մեր «ապերախտ» դատա-իրավական համակարգը «հանդնգնեց» նույնիսկ ձերբակալել նրան ու թեև ի տարբերությում մեր հասարակության, դատարանը ուղղեց իր «սխալը» և «ջունգլ»-ին վերադարձրեց ազատության գիրկը, միևնույն է մեր հերոսը այդպես էլ չներեց ոչ հանրությանը, ոչ էլ իրավապահներին: Հայտնվելով ազատության մեջ «ջունգլը» երկարատև մտորումներից հետո եկավ եզրահանգման, որ միակ մարդը ով արժանի է իր հարգանքին դա իր երեխաների մայրն է, ով այդ ամբողջ ժամանակ իր աշխատանքով պահել է իրենց երեխաներին ընդսմին նաև ժամանակին բանտախուց առաքելով իր «տուլիկները»:

 

Հետևություն անելով այս ամենից' «ջունգլը» իր մթագնած ուղեղով որոշում է, որպես իր հավերժ սիրո և հարգանքի առհավատչյա, իր կնոջը ծննդյան տոնի կապակցությամբ մատուցել այնպիսի մի անկրնելի և անօրինակ նվեր, որպիսին երբևէ որևէ սիրող տղամարդ չի նվիրել իր կնոջը: Մեր այս չստացված Ռոմեոն զոռ տալով իր հիվանդագին երևակայությանը' որոշում է, որ լավագուն անակնկալը որ կարելի է մատուցել իր սիրելիին, ապա դա Երևանի որևէ բանուկ հատվածում, օրը ցերեկով մարդկանց ներկայությամբ իր կնոջը սամասուդ անելն է և քանզի նա «գործողության» մարդ է, ապա առանց ժամանակ կորցնելու փորձել էր իրականացնել իր խելացնոր մտահղացումը, արդյունքում եթե մեր քաղաքացիները ժամանակին չկանխեին այս անմարդկային գործողությունը, ապա «ջունգլի» նվերը լավագույնի փոխարեն կարող էր դառնալ վերջինը իր կնոջ համար, իսկ եթե Աստված մի արասցե «ջունգլի» հերթական գազանությունը, նախորդի պես ունենար ողբերգական ավարտ, ապա վստահ եմ, որ դատարանում նա իրեն կպահեր Նար-Դոսի հայտնի հերոսի' դրոգապան Եգորի նման և անմեղ եզի հայացքով կասեր' ինչ եմ արել որ, ընդամենը մի մուշտի եմ տվել:

 

Կարծում եմ, որ ճիշտ կլինի եթե այս անգամ մեր դատարանը կայացնի իրոք արդարացի դատավճիռ և «ջունգլը» սահմանված պատիժը կկրի ոչ թե ՀՀ ԱՆ ՔԿՀ-երում, այլ իր իրական հայրենիքում' Աֆրիկյան ջունգլիներում:

 

Էդիկ Մնոյան