Վերջերս հրապարակվում են մեր տնտեսության վերաբերյալ տվյալներ, վերլուծություններ, որոնք այնքան էլ հուսադրող չեն: Արդեն իսկ մոտ 40 տոկոս աղքատությունը ինքնին ճգնաժամային երևույթ է:

 

Մյուս կողմից շատերը այդ վերլուծություններից կարող է բան չհասկանան, բայց մարդ իր կաշվի վրա զգում է, որ տարեց տարի ավելի դժվար է կարողանում իր կենցաղային հարցերը լուծել: Փողոցով քայլելիս արդեն տեսնում ես, թե ինչքան հաստատություններ են փակվել: Յուրաքանչյուր պետության հզորությունը իր տնտեսությունն է ու երբ որ չեն իրականացվում քայլեր հանուն տնտեսության զարգացման, ինձ համար դա արդեն դավաճանության պես բան է: Այժմյան զարգացած մի շարք պետություններ ժամանակին նույնպես ծանր վիճակում են եղել, բայց իրենց քաղաքական էլիտայի նպատակամղված գործողությունների շնորհիվ կարողացել են մշակել այնպիսի քաղաքականություն, որն առաջին հերթին տնտեսությանն է միտված եղել:

 

Մյուս կողմից էլ լինելով կոնֆլիկտի մեջ գտնվող պետություն մեր տնտեսության զարգացումը առաջնահերթ խնդիր պետք է լիներ, իսկ այն լոլոները, թե մենք պատերազմի մեջ ենք, որն էլ խանգարում է մեր տնտեսության զարգացմանը, թող իրենց թողնեն:

 


Մեր ամենամեծ խնդիրը ներկա իշխանականներն են, որոնք բոլորին դավաճան կհամարեն, բայց երբեք չեն ընդունի, որ իրենց ագահ ու ստոր քաղաքականության շնորհիվ միայն մսխելու քաղաքականություն են վարել ու երկիրը հասցրել են այս ծանր վիճակին: Հենց իրենց պատճառով է, որ հասարակության մեջ ներդրվել են շատ վատ հատկանիշներ, որոնցով շարունակում են կառավարել: Բայց ամեն ինչ իր վերջն ու սկիզբ ունի: Մարդկանց խաբելով նրանք նաև իրենց են խաբում, որ այս վիճակով կշարունակեն իրենց աթոռներին մնալ:

 

Հովհաննես Աբգարյան