Բոլորս էլ գոնե մեկ անգամ ականատես ենք եղել այնպիսի դեպքի, երբ երեխան չի ուզում գնա մանկապարտեզ և ծնողը նրան ստիպելով տանում է: Երեխան լացում է, հիստերիկանում, երբեմն նույնիսկ հետույքին հարված է ստանում նման պահվածքի համար: Հետո մի 2-3 շաբաթից սկսում է հաճույքով հաճախել մանկապարտեզ:


Հիմա հարց՝ վերոնշյալը բռնությո՞ւն է, թե՞ ոչ: Եվ ի՞նչ չափորոշիչներով է որոշվում:
Վերջապես սահմանեք էդ չափորոշիչնեը, որ կարողանանք ներկայացնել հեռուստատեսություններին և եթերը մաքրենք բռնությունից: Էս արդեն քանի տարի է ասում ենք՝ եթերից հանեք բռնությունը, ասում են՝ չափորոշիչ չունենք... մանավանդ հոգեբանական բռնության պահով, չնայած ֆիզիկականի համար էլ չկա: Ու կարծում եմ հեռուստաեթերից սա մաքրելը շատ ավելի կարևոր է, քանի որ դա մեծապես նպաստում է ոչ միայն ընտանիքի ներսում այլ առհասարակ բռնության տարածմանը բոլոր ոլորտներում:


Խնդրում եմ իրավաբաններին սրա մասին էլ մտածել:

 

Տիգրան Արեգունի