Ադրբեջանին որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան նշել է Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Եթե փորձենք բանաձևենք այս հայտարարությունը կամ կարդանք տողատակերն ու ենթատեքստերը, ապա հայկական կողմը պատրաստ է վերադարձնել `այն էլ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ու հարյուր զոհի պարագայում, անվտանգության գոտին, բուֆերային գոտին`պայմանով, որ Ադրբեջանը ճանաչի ԼՂԻՄ–ի սահմաններով Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը, որը կունենա իրավական ուժ։ «Տարածքներ`կարգավիճակի դիմաց» բանաձևը պետք է անընդունելի լինի ամբողջ հայության համար, իսկ ապրիլյան քառօրյայից ու Ալիևի այն հայտարարությունից հետո, որ Ղարաբաղին կարող են առավելագույնը շնորհել ինքնավարություն`ուղղակի անտեղի է։

Պարզ օրինակ`Թալիշը ապրիլից հետո դատարկվել էր և այժմ փորձ է արվում հետ վերադարձնել`դժվար թե ստացվի, թալիշցիներին `հակառակորդի գնդակների տակ։ Իսկ ինչ կլինի, եթե յոթ կամ հինգ շրջան հանձնվի Ադրբեջանին`պարզ մի բան`Արցախում այսօր էլ առկա արտագաղթը կեռապատկվի ու նախիջևանյան նախադեպ կլինի`չեն փրկելու ոչ խաղաղապահները, ոչ էլ այլևս հնարավորություն կլինի առկա ուժերով պաշտպանել ԼՂԻՄ–ի սահմանները`դրանք խոցելի կլինի թե արևելքից`Աղդամից ուղիղ նշանառության տակ է Ստեփանակերտն ու շրջակայքը, հարավայից`Կուբաթլուից, Ջաբրայիլից և այլ մերձարաքսյան շրջաններից ամբողջ Ասկերանն ու Հադրութը`այդ թվում Լաչինի միջանցքը, իսկ Քելբաջարի հանձնումը`ամբողջ Արցախի հյուսիսը`չհաշված խմելու ջրի ողջ պաշարները։

«Ազատություն»-ը հարցում է ուղարկել նախագահական՝ ե՞րբ է որոշում կայացվել Ադրբեջանին զիջել նախկինում ԼՂԻՄ-ը շրջապատող յոթ շրջանները, արդյոք դա չի՞ նշանակում, որ այդ դեպքում Լեռնային Ղարաբաղը կհայտնվի անկլավային վիճակում: «Որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում: Հանգուցալուծման առաջարկի փաթեթն ամրագրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային կապի անհրաժեշտությունը: Սրան բազմ իցս անդրադարձել են թե՛ Հայաստանը, թե՛ համանախագահները: Որևէ անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող: Խոսքը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող սոսկ ցամաքային ճանապարհի մասին չէ, այլ լայն, անվտանգ և անխափան ցամաքային այնպիսի կապի, որը լիարժեք ապահովված կլինի Ադրբեջանի կողմից որևէ ոտնձգությունից: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո, անվտանգության գոտի հանդիսացող հարակից տարածքների ներկա կարգավիճակն ավելի քան արդարացված է՝ հաշի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող շարունակական և անմիջական սպառնալիքը»,- ասված է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի պատասխանում:

Ի՞նչ է նշանակում անկլավային կարգավիճակը բացառվում է`այո, Լաչինի միջանցքի`անկախ երկու, տաս կամ երեսուն կմ լայնության առկայությունն ապահովելու է Արցախ–ՀՀ ցամաքային կապը, սակայն այստեղ խոսք չկա Քելբաջարի շրջանի մասին`այժմ կառուցվում է Վարդենիս–Մարտակերտ ճանապարհը և ինչ՞, այն ապագայում անցնելու է ադրբեջանցիներով բնակեցված Քելբաջարով ու այդ շրջանով`այդպիսի դառը փորձ եղել է խորհրդային տարիներին, երբ Արցախի հայկական գյուղերը միմյանց էին կապվում ադրբեջանական բնակավայրերի միջով ու շրջաններով անցնող ճանապարհներով։

Մերձարաքսյան շրջանների հանձնումը`Սյունիք–Արցախ սահմանային գոտում գտնվող, ադրբեջանցիներին հանձնելու դեպքում Սյունիքի արևելքը կրկին անգամ շրջափակվելու է ադրբեջանական բնակավայրերով`կրկին անգամ Գորիսը, Ղափանը և մյուս բնակավայրերը հեշտությամբ ընկնելու են ադրբեջանական նշանառության տակ։ Եթե անգամ այնտեղ`հակամարտության գոտում, ժամանակավորապես`տաս, քսան տարով տեղակայվեն խաղաղապահներ`միևնույն է, նրանք մի օր լքելու են այդ տարածքը ու այդ դեպքում Սյունիքի արևելքում հայտնվեն ադրբեջանական խրամատներ, հրետանի և այլ ռազմական ենթակառուցվածքներ։ Սյունիքն առանց այդ էլ մի կողմից գտնվում է Նախիջևանում տեղակայված ադրբեջանական բանակի նշանառության տակ, այժմ էլ Սյունիքի արևելքն է հայտնվելու նշանառության տակ`արտագաղթի իր հետևանքներով։

Ադրբեջանն կառուցում է անօդաչուների արտադրության գործարաններ`Արցախի տարածքում գտնվող ցանկացած կետ ադրբեջանական անօդաչուի պոտենցիալ թիրախ կարող է դառնալ`այդ թվում ՀՀ–Արցախին կապող «լայն ու ապահով» ճանապարհը։ Բաքուն Պակիստանից, Իսրայելից հնարավոր է նաև Բելառուսից ու Ուկրաինայից գնելու է հեռահար, գերճշգրիտ զենքեր`այս պարագայում նրանց խոցման շառավիղը 300 կմ է`ամբողջ Արցախը։

Այս պարագայում ինչ կապ է ունենալու ՀՀ–ը Արցախին կապված է լայն ճանապարհով, թե նեղլիկ Լաչինի արահետով`միևնույն է, այն գտնվելու է ուղիղ նշանառության տակ`դրա հետևանքներով։
Ապրիլյան քառօրյայից ու Ալիևի հայտարարությունից հետո տարածքային զիջումների մասին խոսակցությունները պետք է ընդմիշտ փակվեն`պետք է խոսել Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի ու Մարտունի որոշ գյուղերի հետ վերադարձի մասին`այսօրվա բուֆերային գոտին այլևս չի կարող ապահովել այն անվտանգությունը, որին ծառայում էր տաս–քսան տարի առաջ`ապրիլյան քառօրյա ցույց տվեց Ադրբեջանը գնել է այնպիսի զենքեր, որոնք բուֆերային գոտին կարող է խոցել, ճեղքել(Թալիշի հյուսիս, Լելե Թեփե)`այո, մեծ զոհերով, տեխնիկայի կորստով, բայց նրանց համար կարևոր չէ իրենց զինվորի կյանքը`կամ վարձկանների, իսկ հայկական կողմի համար պետք է թանկ լինի առաջին գծում կանգնած ցանկացած զինվորի կյանքը։

 

Արտեմ Բալասանով