Պատմության մեջ այս օրը 1939թ. նոյեմբերի 30-ին ԽՍՀՄ-ը հարձակվեց Ֆինլանդիայի վրա: Սկսվեց «Ձմեռային պատերազմը»: Խորհրդային Միությունը ցանկանում էր օկուպացնել Ֆինլանդիան, քանի որ ըստ նացիստների հետ կնքված Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի Ֆինլանդիան Մերձբալթյան տարածաշրջանի հետ մեկտեղ համարվում էր ԽՍՀՄ ազդեցության գոտի: Այդ նպատակով նրանց հատուկ ծառայությունները սահմանային սադրանքներ կազմակերպեցին և դա դրանում մեղադրեցին ֆիննական կողմին:Պատերազմի առիթը պատրաստ էր: Նոյեմբերի 30-ի առավոտյան առաջին ինքնաթիռները երևացին Հելսինկիի երկնքում: Եթե մինչ այդ Խորհրդային Միությունը հեշտությամբ օկուպացրել էր Մերձբալթյան տարածաշրջանը, ապա պետք է նշել, որ ֆինների հարցում կոմունիստների ծրագրերը ձախողվեցին: Բանն այն է, որ ֆինները մարշալ Մաներգեյմի գլխավորությամբ Մաներգեյմի հռչակավոր պաշտպանական գծի մոտ,Վիբուրգյան սառույցների վրա և Սուլմուսամի բնակավայրի մոտ ջարդում էին խորհրդային օկուպանտներին: Ընդհանուր առմամբ ֆինները զենքը ձեռքներին կարողացան դուրս շպրտել խորհրդային օկուպանտներին և պահպանել սեփական անկախությունը:Այս պատերազմի հատկանշական կողմերից մեկն այն է, որ այն կոտրում է փոքր ազգերի անկարողության և թուլության միֆը: Պատերազմի ընթացքում ֆինները կորցրեցին 8 տանկ իսկ թշնամին կորցրեց 2300 տանկ: Հատկանշական է, որ մի քանի ամիս տևած պատերազմի ընթացքում 5 միլիոն բնակչություն ունեցող ֆինների կորուստները կազմում էր մոտավորապես 24 հազար մարդ, իսկ սովետական բանակի կորուստները կազմում էր 384 հազար մարդ:

 

Դավիթ Ֆիդանյան