Օրերս տեղի ունեցավ ՀՀԿ համագումարը, որը իբր պետք է արձանագրեր, որ ՀՀԿ-ում շուտով նոր փոփոխություններ են լինելու, որ մեր իմացած ՀՀԿ-ն հեսա փոխվելու է դառնա մեր չիմացած ՀՀԿ-ն:

 

Դե ես էլ մյուսների նման հետաքրքրությամբ նայում էի՝ մտածելով կարող է մարդ ես մի կրեաԾիվ բան են մտածել մեզ համոզելու համար, բայց դե առաջին իսկ րոպեից արդեն հասկացա, որ ՀՀԿ հերթական համագումարը կոմկուսի հավաքներից ու սովետական վարքուբարքով աչքի ընկնող Կիմ Չեն Ինոդ համագումարներից ոչ մի բանով չի տարբերվում:

 

Նոր անձերով ՀՀԿ-ն լցնելը մեր հարգարժան իշխանավորները համարում են լուրջ փոփոխություն, այն ինչ էդ նոր անձերը նույն իշխանությանը սպասարկող, նույն կերակրատաշտից օգտվող շահասեր մարդիկ են, ովքեր համընդհանուր աթոռակռվից չեն ուզում ոչ մի բանով հետ մնալ:

 

Ու էսքանից հետո հարց է առաջանում՝ Արփինե Հովհաննիսյա՞նն է դառնալու ՀՀԿ-ի ձևական փոփոխությունը իր կոկետ ու մեր պաշտոնյաների ուշադրությունը գրավող տեսքով, թե՞ արդեն լուրջ մտածում ենք շեյխերի հետ լավ լինելու մասին:

 

Ավագ Հայրապետյան